COP17 Week Dilijan-ի շրջանակում երեխաները բացահայտել են մարդու, արվեստի և բնության փոխհարաբերությունները
Դիլիջանում անցկացված COP17 Week Dilijan միջոցառումների շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել երեխաների համար նախատեսված «Էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ տեղական գիտելիքների բացահայտում» (Unlocking Local Knowledge on Ecosystem Services) արվեստի աշխատարանը: Այն իրականացվել է hosq հիմնադրամի կողմից։
Մեծածավալ աշխատարանի ընթացքում երեխաները ծանոթացել են փորագրության և տպագրության տարբեր տեխնիկաների, ինչպես նաև ստեղծել են արվեստի գործեր բնական նյութերից՝ հողից, բույսերից, քարերից և ավազից։ Ստեղծագործական աշխատանքը հնարավորություն է տվել բնությունն ընկալել ոչ միայն որպես կամ միջավայր, այլև կենդանի համակարգ։
Աշխատարանի առանցքային թեման մարդու հետքն էր բնության մեջ։ Արվեստի միջոցով մասնակիցները փորձել են բացահայտել, թե ինչպես կարող է մարդու ներկայությունը փոխել շրջակա միջավայրը, ինչպիսի հետքեր ենք մենք թողնում մեր ամենօրյա գործողություններով և ինչպես կարող ենք ավելի գիտակցված վարվել բնության հանդեպ։
Արվեստը դարձել էր բնապահպանական թեմաների մասին խոսելու և դրանք երեխաների համար հասանելի դարձնելու միջոց։ Ստեղծագործական ընթացքը միավորել է մարդ–բնություն և մարդ–արվեստ հարաբերությունները՝ խրախուսելով երեխաներին դիտարկել իրենց ոչ թե պարզապես դիտորդ, այլ բնության հետ փոխկապակցված մասնակից։
Միջոցառումը COP17 Week Dilijan-ի ծրագրի մի մասն էր։ Դիլիջանում անցկացված միջոցառումների շաբաթը նվիրված էր կենսաբազմազանությանը, կայուն զարգացմանը և տարածաշրջանի կայուն ապագայի ձևավորման գործում տեղական համայնքների դերին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել