Կարողացան խուսափել պարտությունից
Սեպտեմբերի 24-ին մեկնարկեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլը։ Կայացավ A Լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի հանդիպումը Նիդերլանդների և Գերմանիայի հավաքականների միջև։ Երկու հավաքականներում իրենց նորամուտը նշեցին Յուրգեն Կլոպն ու Չավին։ Ամստերդամում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
13-րդ րոպեին նիդերլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը բացեց հաշիվը՝ անկյունայինից գլխով հարվածով, սակայն գոլը չեղարկվեց հարձակվող Բրայան Բրոբիի կողմից դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի նկատմամբ թույլ տրված խախտման պատճառով։ Գերմանացի հարձակվող Կայ Հավերցը վնասվածք ստացավ առաջին խաղակեսում և չկարողացավ շարունակել խաղը։ Նրան փոխարինեց հարձակվող Յունես Էբնուտալիբը՝ նորամուտը նշելով հավաքականում։ Քիչ անց արդեն Նիդերլանդները կորցրեց իր հարձակվողին՝ Բրոբիին, կրկին վնասվածքի պատճառով․ նրան փոխարինեց Միրդենկը։ Բայց, մինչ այդ գերմանացիներն արդեն հասցրել էին բացել հանդիպման հաշիվը․ Ադեյեմին օգնեց աչքի ընկնել Նմեչային։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-0 էր՝ հօգուտ հյուրերի։
Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան խուսափել պարտությունից․ ավելացված ժամանակում Չավիի թիմի կազմում աչքի ընկավ Գակպոն։
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը