Կան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանում կան մի շարք նշաններ, որոնք կարող են վկայել նոր լայնածավալ մոբիլիզացիայի նախապատրաստման մասին։
TF1-ին և France 2-ին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները, ըստ իրեն, կարող են պատրաստվել մոտ 300 հազար մարդու հավաքագրման՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար։ «Սա մեզ համար բավական հավանական սցենար է թվում։ Նրանք սպասում էին իրենց ընտրություններին, որոնք արդեն անցկացվել են։ Այժմ հարցն այն է՝ Ռուսաստանը կհայտարարի՞ դրա մասին, թե՞ ամեն ինչ կանի առանց հրապարակային հայտարարության»,– ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանի նպատակը կարող է լինել ամբողջ Դոնբասի գրավումը։ Նա նաև նշել է, որ ռուսական կողմը ներկայիս առաջխաղացման տեմպերի պահպանման դեպքում դրա համար կարող է ևս 1,5-2 տարի պահանջել։
Միաժամանակ Մակրոնը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կորուստները, իր գնահատմամբ, հասել են շուրջ 1,2 միլիոն սպանվածի և վիրավորի։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը