Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող Hotel-Dieu հիվանդանոցի տարածքում, հնագետները հայտնաբերել են մոտ 20 մետր երկարությամբ այրված պատ, որը կարող է լինել հին գալլական Լուտեցիա քաղաքի առաջին նյութական հետքը։
Հայտնաբերված պատը կառուցված է քարից և փայտից՝ գալլական ամրությունների համար բնորոշ տեխնիկայով։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև այրված փայտե կառույցի հետքեր, գալլական նիզակի ծայր և շուրջ երկու մետր հաստությամբ արհեստական հարթակ։
Նախնական տվյալներով՝ պատի փայտե հատվածները թվագրվում են մ.թ.ա. 200-ական թվականներին։ Պատմական աղբյուրներում, այդ թվում՝ Հուլիոս Կեսարի աշխատություններում, հիշատակվում է Լուտեցիա քաղաքը, սակայն մինչ այժմ դրա գոյությունը հաստատող նյութական ապացույցներ չէին հայտնաբերվել։
Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը գտածոն անվանել է «խոշոր հնագիտական բացահայտում»։ Գիտնականները կարծում են, որ այն կարող է օգնել պարզել՝ արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա։
Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ՝ պատի նշանակությունն ու ճշգրիտ ժամանակագրությունը հաստատելու համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը