ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ
Եվրամիությունում մտահոգությամբ են ընդունում ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանումը (այդ թվում՝ ԵՄ) արգելելու պլանների մասին հաղորդագրություններն այն դեպքում, երբ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև էներգետիկ համագործակցությունը կայուն է ու փոխշահավետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Օլոֆ Ժիլը։
«Ցանկացած խափանում կարող է բացասաբար ազդել երկու կողմի վրա։ Այդ կապակցությամբ Եվրոպական միության և ԱՄՆ-ի վարչակազմի միջև պահպանվում են բարձր մակարդակի շփումներ։ Մենք ակնկալում ենք, որ սերտորեն կապված գործընկերները կխորհրդակցեն միմյանց հետ նախքան այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք կազդեն ընդհանուր շուկաների վրա», - Ժիլի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Եվրահանձնաժողովի մյուս մամուլի քարտուղարը՝ Աննա-Կաիսա Իտկոնենը, նշել է, որ Եվրահանձնաժողովում անդամ պետությունների հետ համատեղ «շատ ուշադիր հետևում են շուկայի իրադրությանն ու մատակարարումների հուսալիությանը»։
«Ներկայում Եվրամիությունում չկա դիզելային վառելիքի իրական դեֆիցիտ։ Նավթի հարցերով համակարգող խմբի հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի օրը։ Սա հնարավորություն կտա գնահատել անդամ երկրներում տիրող իրադրությունը», - ասել է Իտկոնենը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ամերիկյան դիզելային վառելիքի խոշոր ներմուծող է և ԱՄՆ-ի համար հուսալի ու գրավիչ շուկա է մնում։ «Ներմուծման ծավալը կազմում է շուրջ 50%: Այսպիսին է եղել այս տարվա օգոստոսի ցուցանիշը», - հստակեցրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը