Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Որպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանք

Համախառն արտահանված գյուղմթերքի՝ անցյալ տարվա և այս տարվա ծավալները քիչ թե շատ համադրելի են, 5 տոկոս է տարբերությունը: Կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ունենք ուղղություններ, որտեղ աճեր ունենք, և ուղղություններ ունենք, որտեղ նվազում ունենք, բայց այդ նվազումները դժվար է միայն պայմանավորել այն հանգամանքով, որ սահմանափակումներ կան: Օրինակ՝ անցյալ տարի արտահանել ենք 40 հազար տոննայից ավելի ծիրան, այս տարի արտահանել ենք 12-13 հազար տոննա, բայց խնդիրն այն է, որ չի եղել ծիրան, այսինքն՝ ինչքան եղել է, այդքան արտահանել ենք: Եթե լիներ, օրինակ, 30 հազար տոննա ծիրան, իմ կարծիքով՝ 30-ն էլ կարտահանվեր ամենայն հավանականությամբ: Այստեղ եղանակային, կլիմայական պայմանները ևս ազդեցություն են ունեցել»,- նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Կան ուղղություններ, որտեղ աճ ունենք: Պտուղ-բանջարեղենի պահածոյի արտահանումն աճել է 18 տոկոսով: Չոր բանջարեղենի արտահանումն աճել է 64 տոկոսով: Հայկական բրենդիի արտահանումը՝ 10 տոկոսով, կենդանիների արտահանումը՝ 21 տոկոսով: Կան ուղղություններ, որտեղ նվազում կա, օրինակ՝ ծաղիկների դեպքում ունենք նվազում, բայց ես նաև ներկայացնեմ փոխհատուցման թիվը, որը 4.6 մլրդ դրամ է մոտավորապես: Հիմնականում ինչ ենք արտահանել դրա դիմաց:

Խոշոր ուղղություններից լոլիկն է՝ մոտ 3000 տոննա, ավելի քան 2200 տոննա պղպեղ ենք արտահանել, 3.9 մլն հատ ծաղիկ ենք արտահանել, դեղձը՝ ավելի քան 2200 տոննա, շշալցված գինին՝ 292 000 լիտր, շշալցված պտղա-հատապտղային գինին՝ 336 հազար լիտր, հայկական բրենդին՝ 837 հազար լիտր, բայց 100 տոկոս սպիրտի հաշվարկով, և այսպես շարունակ:

Մեր ծրագրերի շնորհիվ է նաև, որ այս արտահանումները տեղի են ունենում: Մեր ծրագրերի շնորհիվ է, որ նոր շուկաներում, այդ թվում՝ եվրոպական շուկայում, Մերձավոր Արևելքի շուկաներում հայկական ապրանքները սկսում են դիրքավորվել: Դա հեշտ չի, մենք ինչ-որ ժամանակ պետք է նաև աջակցենք, որ իրենք կարողանան այնտեղ ճանաչելիություն ձեռք բերել, վստահություն ձեռք բերել, և այսպես շարունակ»,- նշեց Պապոյանը:

Նա ընդգծեց, որ հաջորդ ամիսներից ավելի երկարաժամկետ ու ռազմավարական լուծումների պետք է գնան: «Զուգահեռ մենք մշտապես այդ վարժությունները արել ենք, ճշգրտումներ ենք մտցրել, որոշ դեպքերում փոխհատուցման չափն իջեցրել ենք, որոշ դեպքերում ավելացրել ենք, որովհետև հասկացել ենք, որ, նախ, եթե ռազմավարական կարևորություն ունեցող ապրանք է մեզ համար, և այստեղ բավականին լավ ենթակառուցվածք է ստեղծվել, և պոտենցիալ էլ կա վաճառելու, բայց միևնույն ժամանակ զգացել ենք, որ փոխհատուցման ծավալը միգուցե բավարար չէ, ավելացրել ենք. շուկաների ավելի խոր ուսումնասիրության դեպքում տեսել ենք, որ հնարավորություն կա իջեցնելու:

Եվ զուգահեռ՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՍԱՏՄ գործընկերները նաև իմ խնդրանքով շատ խիստ ուսումնասիրություն են անում սահմանին, որպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանք: Այստեղ շատ կարևոր է, որ մենք վստահ լինենք, որ այն արտադրանքը, որ դուրս է գալիս ՀՀ-ից, բարձր որակի է և արտաքին շուկաներում պահանջարկ է ունենալու: Ունենում ենք դեպքեր, որ մենք ուղղակի հետ ենք ուղարկում այդ ապրանքը, նույնիսկ համաձայն չենք դա անգամ փոխհատուցում չվճարելով թողնել, որ գնա, որովհետև սա արդեն երկրի հեղինակության հարցն է»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

Անդրադառնալով մթերումներին՝ Պապոյանն ասաց. «81 տոննա թուզ է մթերվել և 5200 տոննա դեղձ է մթերվել: Այս տարի բերքը շատ է, ես 2 անգամ այց եմ ունեցել, և բավականին մեծ ծավալով՝ տասնյակ մեքենաներով հերթեր են կանգնած, դեղձը մթերվում է, և լավ է, որ բոլոր կազմակերպությունները նշում են, որ սա իրենց համար լավ հնարավորություն է:

Խաղողի դեպքում մենք անցած ամիս 120 տոննա խաղող ենք արտահանել: Հիմնական մասը մեզ մոտ տեխնիկական սորտեր են, մթերումներ են իրականացնում: Ես երեկ մի գործարանում էի, որն արդեն մոտավորապես 5000 տոննա մթերել էր և պատրաստվում էր ևս 16 հազար տոննա մթերել: Այսինքն՝ այս տարի այդ գործարանը կմթերի 21 հազար տոննա:

Պարբերական այցեր կանեմ նաև մյուս գործարաններ՝ իրավիճակին ծանոթանալու: Այս պահի դրությամբ խաղողի մթերման գործընթացը ամբողջ ծավալով ընթանում է»: