Քրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել
ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերն է գրանցվել։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասից Աշոցք թաղամաս տանող ճանապարհին՝ կանգառի մոտ, զենք-զինամթերք է թողել։
Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ կար «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։
ՆԳՆ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ապօրինի պահվող զենք-զինամթերք է թողել Երևան-Գյումրի ճանապարհին՝ Թալինի սպասասրահի մոտ։ Քաղաքացու նշած վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և լիցքավորված փամփշտատուփեր։
ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ և հորդորում՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու