Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակում հանդիպել են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական կարգավորման համար լուծումներ կգտնվեն:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է վերադարձնել իր տարածքները, թե ստիպված կլինի գնալ զիջումների՝ ԱՄՆ նախագահը պատասխանել է՝ հակամարտող կողմերը պետք է գործարք կնքեն: Թրամփը կարծիք է հայտնել, որ թե՛ Զելենսկին, թե՛ Պուտինը ցանկանում են, որ պատերազմն ավարտվի: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ էներգետիկ օբյեկտների թիրախավորումը լուրջ խնդիր է դարձել Ռուսաստանի համար և ազդում է դիզելային վառելիքի գնի վրա։
Թրամփի հետ բանակցություններից հետո Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ, այդ թվում՝ ամերիկյան կողմի մասնակցությամբ: «Նաև պատրաստ ենք դադարեցնել հարվածները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե Մոսկվան էլ նույնն անի», - նշել է Ուկրաինայի նախագահը: Նա հավելել է, որ Թրամփը Ուկրաինայից չի պահանջել միակողմանիորեն դադարեցնել Ռուսաստանի ուղղությամբ հարվածները։
Զելենսկին տեղեկացրել է, որ Թրամփի հետ քննարկել են նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու տարբերակները: «Նախագահ Թրամփը դրական է տրամադրված Patriot համակարգեր արտադրելու համար Կիևին արտոնագրեր տրամադրելու հարցում», - տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին և հույս հայտնել, որ Վաշինգտոնը կօգնի դադարեցնելու պատերազմը մինչև ձմեռ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը