Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորում
ՆԳՆ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքերն են արձանագրվել Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների հետևողական աշխատանքի արդյունքում։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Եղեգնաձոր-Գետափ ճանապարհի հարակից աղբյուրի մոտ։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված պահունակ և 3 նռնակ՝ պայթուցիչներով։
Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գետափ գյուղի 36-ամյա բնակիչը վարչություն է ներկայացրել «Կարաբին» տեսակի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
Հանգուցյալ պապի «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացանն է վարչությունում կամավոր հանձնել նաև Արտաբույնք գյուղի 31-ամյա բնակիչը։
Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը