Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Փոխված մարտավարություն եկեղեցու հարցում․ վարչապետին զեկույց է ներկայացվել

Առաջիկայում նոր իրադարձություններ են սպասվում Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման գաղափարի շուրջ։ Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ զեկույց է  ներկայացրել եկեղեցու շուրջ ճգնաժամի և դրա լուծման ուղիների վերաբերյալ։ ԱԺ–ում քննիչ հանձնաժողով կձևավորվի, ինչից հետո էլ կնախաձեռնվեն օրենսդրական փոփոխություններ։

Խորհրդարանական երկու խմբակցություն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Տևական ժամանակ է, ինչ «Հայ եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը մասնակցող 10 բարձրաստիճան հոգևորականները ակտիվ հանրային գործունեություն չեն ծավալում և, ըստ էության, չեն շարունակում այս տարվա հունվարից սկսած ծրագիրը։ Պարզ բացատրությունն այն է, որ կառավարությունը եկեղեցու հարցում նոր մոտեցում է մշակել։ Արդեն պատրաստ է և վարչապետի սեղանին է եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների վերաբերյալ զեկույցը։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ փաստաթուղթը մշակել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։  Մի քանի շաբաթ առաջ վարչապետը խորհրդարանում ակնարկեց նաև հետագա քայլերի հաջորդականությունը․ «Առաջարկելու եմ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել և ընդունել օրենսդրական փոփոխություններ»։  

Խորհրդարանական երեք խմբակցություններից երկուսը մերժում են նոր քննիչ հանձնաժողովի մաս դառնալու գաղափարը, թեև ընդդիմադիրները դեռ չեն քննարկել հանձնաժողովի ստեղծման առաջարկը։ Վարչապետին մինչդեռ զեկույցը այլ պնդումներ անելու հիմք է տվել։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դեռ միայն իր սեղանին դրված զեկույցում եկեղեցու գործունեությանն առնչվող տարբեր դրվագներ կան, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցության գոտու հետ կապված․ «Այդ թեմային զեկույցում կա անդրադարձ, մանրամասներ, որոնք կարծում եմ, որ ճիշտ կլինի ամբողջության մեջ դիտարկվի։ Զեկույցը կհրապարակվի, կտեսնեք։ Առնվազն, այդ թվում ընտրական օրենսդրության խախտում է տեղի ունեցել, որովհետև ՀՀ օրենսդրությամբ, կրոնական կազմակերպությունները քաղաքական քարոզչությամբ զբաղվելու իրավունք չունեն, և դա պետք է բերի հետևանքների։ Այո, կա նաև այդպիսի խնդիր»։

Զեկույցի հիման վրա վարչապետը պնդում է, որ եկեղեցում իրավիճակը, իր բնորոշմամբ, «սարսափելի» է։ Որպես հնարավոր տարբերակ նա համարում է, որ խնդիրը պետք է լուծվի նաև օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով։ Փաշինյանը կարծում է, որ եկեղեցու ղեկավարության փոփոխության հարցում պետությունը կարող է օրենքով սահմանել նաև, թե ովքեր չեն կարող զբաղեցնել որոշակի պաշտոններ։ Նա համոզված է, որ կառավարությունը ունի օրենսդրական գործունեության հնարավորություն, և կարող է արձանագրել իր քաղաքական կամքը։ Վարչապետը չի բացառում, որ օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ հավատացյալ համայնքը եկեղեցու կառավարմանը մասնակցելու իրական հնարավորություններ ունենա։ Այս հարցերը արդեն նախնական քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ նստել և քննարկել Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգը․ «Եթե ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ և իր հետ կքննարկեմ այն ամենայն հարգանքով։ Ես չեմ ասել երբեք, որ կան «մերոնքականներ» և կան «ոչ մերոնքականներ», որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահի, մյուս մասը՝ չպահի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Աշխատանքային մակարդակով ասել եմ, որ ես, այո՛, կարծում եմ, որ նաև պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար։ Խոսքը, այո՛, մեր ազգային արժեքների պահպանության մասին է»։

Այս ամենի մասին ինքը կաթողիկոսը լռում է։ Նախօրեին՝ Անկախության օրվան առնչվող խորհրդից դուրս նա լրագրողների հարցերին չպատասխանեց և խոսեց միայն հանրային համերաշխության մասին։

Զուգահեռաբար շարունակվում է նաև Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը։

armradio.am