Ապակենտրոնցված միջոցառումները ողջ երկրում մեկնարկում են այսօր. Գիտության շաբաթ 2026
«Գիտության շաբաթ 2026»-ը այս տարի ևս կմիավորի գիտությամբ ու նորարարությամբ հետաքրքրվող հազարավոր մարդկանց: Ապակենտրոնցված միջոցառումները ողջ երկրում մեկնարկում են այսօր, իսկ փառատոնային հատվածը կիրականացնի Գիտությունների ազգային ակադեմիան`սեպտեմբերի 25-26-ը, ERNA փառատոնի շրջանակում (հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 24): Team Telecom Armenia-ն ավանդույթի համաձայն նախաձեռնության տեխնոլոգիական գործընկերն է՝ շարունակելով իր աջակցությունը գիտության և կրթության հանրահռչակմանը։
«Գիտության շաբաթն» այս տարի անցկացվում է «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» ուղերձով։ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած ծրագրի շրջանակում երեխաները, երիտասարդներն ու գիտությամբ հետաքրքրված ողջ հանրությունը հնարավորություն կունենան գիտությունը բացահայտելու փորձերի, խաղերի, մրցույթների, ֆիլմերի, քննարկումների և այլ ինտերակտիվ ձևաչափերի միջոցով։
«Գիտության նկատմամբ հետաքրքրությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ մարդուն հնարավորություն է տրվում ոչ միայն լսելու կամ կարդալու, այլև փորձելու, հարցնելու և բացահայտելու։ Հենց այս մոտեցումն է կարևոր դարձնում «Գիտության շաբաթը», և ուրախ ենք մեր տեխնոլոգիական հնարավորություններով նպաստելու գիտելիքի տարածմանն ու նոր գաղափարների զարգացմանը։ Team-ի ձևավորման առաջին օրերից, ընտրելով մեր ռազմավարական առաջնահերթությունները, ցանկացել ենք աջակցել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ գիտությունն ու նորարարությունը հասանելի և հետաքրքիր են հատկապես երիտասարդ սերնդի համար»,-ասում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:
««Գիտության շաբաթվա» նպատակն է գիտությունն ու տեխնոլոգիաները հանրությանը ներկայացնել ոչ միայն որպես մասնագիտություն, այլև որպես մտածելակերպ, հանրային մշակույթ և ազգային անվտանգության հիմք։ Այն արթնացնում է նոր սերնդի հետաքրքրասիրությունը և ձևավորում Հայաստանի ապագան կառուցող մարդկային ներուժը»,-ասում էր «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը:
«Գիտության շաբաթ 2026»-ի ծրագրում ընդգրկված են գիտափորձեր և կրթական առաջադրանքներ տարբեր տարիքային խմբերի համար, գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ, ֆիլմերի ցուցադրություններ, թանգարանային միջոցառումներ, առցանց խաղեր և զրույցներ գիտության, արհեստական բանականության ու նորարարության մասին։
Team Telecom Armenia-ի համար գիտության, կրթության և նորարարության ոլորտներում նախաձեռնություններին աջակցելը երկարաժամկետ ուղղություն է։ Ընկերությունը կարևորում է հատկապես այն հարթակները, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս զարգացնելու հետազոտական մտածողությունը, հետաքրքրվելու տեխնոլոգիաներով և սեփական գաղափարները վերածելու նոր լուծումների։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը