Քիմ Քարդաշյանը թոփլես նկարահանվել է նոր՝ կրքոտ ֆոտոշարքում
Ըստ երևույթին, շուտով մենք Քիմ Քարդաշյանի կրքոտ ֆոտոշարքի ականատեսը կդառնանք։ Վաղուց նա մերկ ֆոտոշարքեր չէր հրապարակել և, ահա, ի ուրախություն նրա երկրպագուների՝ շուտով կհրապարակվի նման ֆոտոշարք։ Ճիշտ է՝ դեռ հայտնի չէ, թե ինչ պարբերականի համար, բայց նկարահանումներն արդեն իրականացվել են Մալիբուի լողափում, որտեղ 37-ամյա հայուհուն թոփլես բռնացրել են TMZ պապարացիները։
Քիմն ուրախ տրամադրություն ուներ օվկիանոսի ֆոնին նկարահանումների ժամանակ։

















































