Դոցենտ-ոստիկանը 18 հազար դոլար գումար է հայտարարագրել
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԱ ոստիկանության կրթահամալիրի (գլխավոր վարչության) ակադեմիայի (վարչության իրավունքով) պետ Արմեն Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է երեք անշարժ գույք, որից երկուսը առանձնատուն և մեկն էլ բնակարան: Նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ E320» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 559 հազար դրամ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումար է:
Հավելենք, որ Ղազարյանը միաժամանակ դասավանդում է մայր բուհում՝ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել