Զիդանը «Ռեալի» երկրպագուներին կոչ է արել չսուլել Բենզեմային
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Լեգանեսի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղից առաջ աջակցել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային: «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի տնային խաղում (7:1) Արքայական ակումբի ֆանատները սուլել էին Բենզեմային:
«Բենզեման ցանկանում էր հնարավորինս շուտ վերադառնալ դաշտ, եւ հիմա նա դարձյալ թիմի հետ է: Միակ բանը, որը հաճույք է պարգեւում նրան, դա թիմի հետ դաշտ դուրս գալն է, այդ պատճառով նա վերադարձավ: Սակայն հաճելի չէ տեսնել, թե ինչպես են նրան սուլում վերադարձից հետո: Նման բան եղավ նրա հետ եւ կարող է տեղի ունենալ նաեւ մյուսների հետ: Ինչ է մեզ, իրոք, անհրաժեշտ, որ երկրպագուները լինեն մեր կողքին: Իհարկե, նրանք ունեն իրենց կարծիքը: Նրանք տոմս են գնել եւ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը, սակայն ես ցանկանում եմ, որ երկրպագուները մեր կողքին լինեն 90 րոպեի ընթացքում: «Լեգանեսի» դեմ խաղում Քարիմը կարող է դուրս գալ խաղադաշտ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...