Սևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 13 մլն 740 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սևան համայնքի նախկին ղեկավար Ռ․Ղ․-ի կողմից՝ իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ․Ղ․-ն, 2012 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 3-ը զբաղեցնելով Սևան համայնքի ղեկավարի պաշտոնը, նույն համայնքի ավագանու մի շարք անդամների, ինչպես նաև իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող 2 անձանց օժանդակությամբ, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2015 թվականի օգոստոսի 26-ին Սևան համայնքին պատկանող, հասարակական նպատակային նշանակության՝ այդ պահին 18 մլն 940 հզր ՀՀ դրամ արժեք ունեցող անշարժ գույքը շուկայականից էական ցածր արժեքով՝ 5 մլն 200 հզր ՀՀ դրամով, վաճառել է ավագանու անդամներից մեկի մորը։
Նշված գործողության հետևանքով Սևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 13 մլն 740 հզր ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում Սևան համայնքի նախկին ղեկավար Ռ․Ղ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար, 11 անձի նկատմամբ՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելուն օժանդակելու, ևս մեկ անձի նկատմամբ՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելուն օժանդակելու և փաստաթղթեր կեղծելու համար։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը