Ռուբինյանը Հաջիեւի հայտարարությունները ոչ օգտակար ու անհիմն է որակել
Բաքվի հայտարարությունները խաղաղության հաստատման համար օգտակար չեն ու անհիմն են, այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը ալբանական են։
Վերջերս Ղարաբաղ դիվանագետների այցի ժամանակ Հաջիեւը մասնավորապես Գանձասարի վանքը ներկայացրել էր որպես ալբանական։ Խորհրդարանի նախագահին Հաջիեւի հայտարարության մասին հարցրել էր «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ մեր նոր, ձեռք բերված խաղաղությունը մշտական հոգածության կարիք ունի, եւ շատ կարեւոր է տարբեր հարցերի նկատմամբ զգայունություն ցուցաբերելը։ Հետեւաբար, ձեր նշած հայտարարությունները չեն նպաստում խաղաղությանը եւ օգտակար չեն այս համատեքստում։ Բացի այդ, դրանք անհիմն են»,- ասել է Ռուբինյանը։
Միեւնույն ժամանակ, ԱԺ նախագահի խոսքով, կա նաեւ դրական հանգամանք. կողմերը գտնվում են խաղաղության պայմաններում, եւ նման հարցերի շուրջ տարաձայնություններն ու վեճերը չեն արտահայտվում սահմանին փոխհրաձգությունների կամ բախումների տեսքով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը