Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ անդրադառնալով մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցին, որում նա հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում էր որպես աղվանական:
Գրիգորյանը խնդրեց՝ որպես խորհրդարանական երկրի ԱԺ նախագահ, Ռուբինյանը հայտնի իր դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ, և հետաքրքրվեց որքանով են այս քայլերը մոտեցնում խաղաղությանը:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ընդգծեց՝ մենք բազմիցս ենք ասել, որ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի:
«Շատ կարևոր է զգայունություն ձեռք բերել տարբեր հարցերի վերաբերյալ: Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են: Բայց, մյուս կողմից, լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Ռուբինյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ իր դիրքորոշումը հստակ էր՝ վերոնշյալ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության խնամքի համատեքստում:
«Սա հստակ դիրքորոշում է»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը