Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնանալ քաղաքացիների կենցաղային ֆինանսական խնդիրների թեթևացման վրա 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ Տիեզերական տարածքի վերահսկման համար ԱՄՆ-ն սպառազինության համակարգեր ունի Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է Մալդինին գտնվել է ալկոհոլի ուժեղ ազդեցության տակ Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին Մատենադարանը պատրաստ է ցուցադրելու իր ձեռագրերը․ Գանձասարի «դիվանագիտական» սկանդալը Մակրոնի և Սանչեսի հանդիպման օրակարգում կլինեն եվրոպական և միջազգային կարևոր հարցեր KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ Հիմալայներում սառցադաշտերը հալվում են արագացող տեմպերով Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

Կենտրոնանալ քաղաքացիների կենցաղային ֆինանսական խնդիրների թեթևացման վրա2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները ՀայաստանումՀաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներՏիեզերական տարածքի վերահսկման համար ԱՄՆ-ն սպառազինության համակարգեր ունիԵրգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել էՄալդինին գտնվել է ալկոհոլի ուժեղ ազդեցության տակՌուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանինՄատենադարանը պատրաստ է ցուցադրելու իր ձեռագրերը․ Գանձասարի «դիվանագիտական» սկանդալըՄակրոնի և Սանչեսի հանդիպման օրակարգում կլինեն եվրոպական և միջազգային կարևոր հարցերKIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմՀիմալայներում սառցադաշտերը հալվում են արագացող տեմպերովՎարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահինԳյուղի վարչական ղեկավարը բնակիչներին կոչ է անում չանհանգստանալ և «չխառնվել իրար»Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո«Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստում Կանզասի ազգային գվարդիայի հետ3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԷկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին (տեսանյութ)Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովինՔննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըՁերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՄրցավարը ստուգեց դրվագը և պարզեց, որ Հալանդը գտնվել է կանոնավոր դիրքումԵրեք ամիս անց ցանկանում եմ, որ մենք ավելի լավը լինենք, քան այսօր ենքԽորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծըՅուվենտուսն առաջին պարտությունը կրեց առաջնությունումտարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքովՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանինԱրդյոք Մոսկվան պատրաստ է նույն կերպ հրաժարվել էներգետիկ օբյեկտների դեմ հարվածներից«Եվրոպական հետազոտողների գիշեր»-ն այս տարի կանցկացվի նաև ՀայաստանումՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքումԿբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծԱլեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՍեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպԽաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասինԲելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ ՂազարյանինՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում էԱյդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստումՀալանդը դարձել է Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկունԲուքինգհեմյան պալատում 140 տարվա պատմություն ունեցող իրեր են հայտնաբերվելՀայաստանում 668 հազար երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցությանը. ՅՈՒՆԻՍԵՖՌուբինյանը Հաջիեւի հայտարարությունները ոչ օգտակար ու անհիմն է որակելՊեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասինՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինՀայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա ՂազարյանԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենաՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահԷթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Հայաստան

Հայաստանում 668 հազար երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցությանը. ՅՈՒՆԻՍԵՖ

Հայաստանում ավելի քան 580,000 երեխա ենթարկվում է կլիմայական առնվազն երկու, իսկ շուրջ 30,000 երեխա՝ կլիմայական առնվազն երեք վտանգի ազդեցության, ցույց է տալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած Երեխաների կլիմայական ռիսկերի 2026 թվականի զեկույցը։

Ըստ դրա աշխարհի երեխաների գրեթե կեսը՝ շուրջ 1.1 միլիարդ երեխա, այսօր ենթարկվում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի ազդեցությանը, ինչը վտանգում է նրանց առողջությունը, կրթությունը և անգամ կյանքը։

Զեկույցը  հիմնված է վերջին հասանելի տվյալների վրա և քարտեզագրում է այն ութ ամենատարածված վտանգները, որոնց բախվում են երեխաները: Դրանք են՝ ափամերձ ջրհեղեղներ, երաշտներ, ծայրահեղ շոգ, հրդեհներ, ջերմային ալիքներ, գետերի վարարումից առաջացող ջրհեղեղներ, ավազի և փոշու փոթորիկներ, ինչպես նաև արևադարձային փոթորիկներ։

Առաջին անգամ զեկույցը հստակ ցույց է տալիս, թե որտեղ և ինչ ինտենսիվությամբ են բազմաթիվ և փոխկապակցված կլիմայական վտանգները ազդում երեխաների ու նրանց համար կենսական նշանակություն ունեցող սոցիալական ծառայությունների վրա, ինչպես նաև մատնանշում է այն գործնական քայլերը, որոնք կառավարությունները կարող են ձեռնարկել՝ այդ մարտահրավերներն հասցեագրելու համար։

Հայաստանում ավելի քան 650,000 երեխա ենթարկվում է օդերևութաբանական երաշտի, ավելի քան 375,000-ը՝ գյուղատնտեսական երաշտի, 460,000-ը՝ հաճախակի ջերմային ալիքների, իսկ շուրջ 20,000-ը՝ գետերի վարարումից առաջացող ջրհեղեղների ազդեցության։

Մեր երկրում ավելի քան 668,000 երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցության։

 «Ջերմային ալիքները, անտառային հրդեհները, երաշտներն ու ջրհեղեղները շարունակում են խաթարել երեխաների կյանքը»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը` զեկույցի հրապարակման ժամանակ։ Ըստ նրա` աշխարհի երեխաների կեսն ապրում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի պայմաններում։

Զեկույցի համաձայն՝ կլիմայական վտանգների ամենատարածված համադրությունը երաշտն է, ծայրահեղ շոգը և ջերմային ալիքները։ Ավելի քան 296 միլիոն երեխա ապրում է այնպիսի վայրերում, որտեղ այս երեք վտանգները միաժամանակ առկա են։

Երկրորդ ամենատարածված համադրությունը՝ երաշտը, ծայրահեղ շոգը և արևադարձային փոթորիկները, վտանգի տակ է դնում ավելի քան 115 միլիոն երեխայի ամբողջ աշխարհում։ Կլիմայական փոփոխությունների հետևանքներից ամենաշատ տուժած Աֆրիկայի Սահել տարածաշրջանում ավելի քան 4 միլիոն երեխա միաժամանակ բախվում է ջերմային ալիքների, ծայրահեղ շոգի և ավազի ու փոշու փոթորիկների ազդեցության։

Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Բանգլադեշում, Մյանմայում և Պակիստանում, երեխաները միաժամանակ ենթարկվում են ավելի մեծ թվով կլիմայական ռիսկերի և ավելի բարձր ինտենսիվությամբ, քան աշխարհի որևէ այլ վայրում։

Բարձր եկամուտ ունեցող երկրները նույնպես պաշտպանված չեն համաժամանակյա կլիմայական ցնցումներից։ Օրինակ՝ Իտալիայում ավելի քան 6 միլիոն երեխա ենթարկվում է երկարատև ջերմային ալիքների և երաշտի ազդեցությանը։ Միևնույն ժամանակ Իտալիայի փորձը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխությանը հարմարվելու ուղղությամբ ներդրումները կարող են նվազեցնել երեխաների առջև ծառացած որոշ ռիսկեր, թեև կլիմայական ճգնաժամի խորացման պայմաններում անհրաժեշտ են ավելի վճռական գործողություններ։

Տվյալները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածությունը ազդում է գրեթե բոլոր երեխաների վրա ամբողջ աշխարհում, մինչդեռ 1 միլիարդ երեխա ենթարկվում է մալարիայի վտանգին՝ հավելյալ ռիսկ ստեղծելով այն երեխաների համար, որոնք արդեն իսկ բախվում են բազմաթիվ կլիմայական վտանգների։

Երեխայի իրավունքները կլիմայական սպառնալիքներից պաշտպանելու և շրջակա միջավայրի փոփոխություններին հարմարվելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, գործարար շրջանակներին և մյուս գործընկերներին՝ 

  • Նվազեցնել արտանետումները և ձեռնարկել հավակնոտ քայլեր՝ ստանձնած միջազգային պարտավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ առաջնորդվելով արդիական գիտահեն ապացույցներով: Սա ներառում է հանածո վառելիքից արագ և փուլային հրաժարումը, ինչպես նաև արդար անցումը դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ։
  • Պաշտպանել երեխաներին ներառական կլիմայական հարմարվողականության, աղետների ռիսկի նվազեցման և կորուստներին ու վնասներին արձագանքման միջոցով՝ առաջնահերթություն տալով սոցիալական ծառայությունների դիմակայունությանը։ Անհրաժեշտ է ապահովել, որ երեխաների և նրանց համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները ներառվեն ազգային հարմարվողականության ծրագրերում, ոլորտային ռազմավարություններում, աղետների ռիսկի կառավարման, պատրաստվածության և արձագանքման ծրագրերում։ Սա ենթադրում է, օրինակ, անվտանգ և կանաչ կրթական միջավայրերի ստեղծում, կլիմայական ազդեցությունների նկատմամբ դիմակայուն առողջապահական ծառայությունների զարգացում, երեխաների պարենային անվտանգության ապահովում, բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգերի ներդրում, որոնք արդյունավետ կպաշտպանեն երեխաներին և հասանելի կդարձնեն նրանց համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները, ինչպես նաև ջրամատակարարման, սանիտարահիգիենիկ ծառայությունների և սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդում։
  • Ընդլայնել երեխաների և երիտասարդների բովանդակային մասնակցությունը կլիմայական որոշումներում և գործողություններում՝ ներդրումներ կատարելով կլիմայական կրթության, գիտելիքի և հմտությունների զարգացման մեջ, ինչպես նաև ամրապնդելով որոշում կայացնողների և մասնագետների կարողությունները՝ հարգելու երեխաների՝ լսված լինելու, կարծիք արտահայտելու և իրենց կյանքին առնչվող որոշումներին մասնակցելու իրավունքները։ 

armradio.am