Առաջարկվել է փոփոխություն կատարել Կառավարության անդամի երդման տեքստում։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն Արուսյակ Ջուլհակյանի նախագահությամբ սեպտեմբերի 11-ին գումարել է անդրանիկ նիստը, հայտնում են ԱԺ-ից: Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:
Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ ըստ Դոնթի բանաձևի՝ խորհրդարանական խմբակցությունների միջև պաշտոնների բաշխման արդյունքում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը բաժին է հասել «Հայաստան» խմբակցությանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել է, որ խմբակցությունն այս պահի դրությամբ թեկնածու չի առաջադրել։
Այնուհետև հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշել է, որ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության անդամի երդման տեքստում։ Մասնավորապես, առաջարկվում է երդման տեքստում կիրառել «հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման» ձևակերպումը։
««Հարատևություն» հասկացությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության շարունակական գոյությանն ու կայունությանը, «ինքնիշխանություն» հասկացությունը՝ պետության՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասությանը, իսկ «զարգացում» ձևակերպումն ուղղված է պետության առաջընթացի և բարեկեցության ապահովման նպատակն օրենքում ամրագրելուն»,- ասել է հիմնական զեկուցողը՝ մանրամասն ներկայացնելով օրենքի նախագիծը։
Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է օրենքի նախագծի քննարկման համար կիրառել հատուկ ընթացակարգ՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո երկրորդ ընթերցումն իրականացնել 24-ժամյա ռեժիմով։
Ըստ Տիրգրան Դադունցի՝ դա թույլ կտա օրենքի փոփոխությունը հնարավորինս արագ ուժի մեջ մտցնել, և Կառավարության նորանշանակ անդամները կերդվեն արդեն փոփոխված տեքստով։
Տիգրան Դադունցը և հարակից զեկուցող Արման Եղոյանը եզրափակիչ ելույթներում անդրադարձել են պատգամավորների հնչեցրած հարցերին:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ Առաջարկվել է օրենքի նախագիծն ԱԺ նիստում քննարկել հատուկ ընթացակարգով:


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին