Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածություն

2026 թվականի սեպտեմբերի 11-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուտա Կովեշին ստորագրել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Եվրոպական դատախազության միջև համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Փաստաթղթի նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Եվրոպական դատախազության միջև համագործակցությունը՝ իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող քննությունների և քրեական հետապնդումների ոլորտում։

Միջոցառմանը մասնակցել է նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Աշխատանքային պայմանավորվածությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը։

Համաձայն աշխատանքային պայմանավորվածության՝ Կողմերը միմյանց կտրամադրեն առավելագույն աջակցություն կոնկրետ գործի շրջանակներում  տեղեկություններ և ապացույցներ ձեռք բերելու հարցում՝ գործող ազգային օրենսդրության և վերաբերելի միջազգային իրավական փաստաթղթերի շրջանակներում։

Համագործակցության կարևոր ուղղություններից են նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների սառեցումը, առգրավումն ու բռնագրավումը։ Կողմերը, իրենց իրավասությունների շրջանակում և գործող իրավական կարգավորումներին համապատասխան, կարող են համագործակցել նաև համատեղ քննչական խմբերի ձևաչափով։

Աշխատանքային պայմանավորվածությունը  նախատեսում է նաև համատեղ վերապատրաստումների անցկացում, սեմինարների, աշխատաժողովների և համաժողովների կազմակերպման շրջանակներում համագործակցություն, ինչպես նաև փոխադարձ տեխնիկական և այլ աջակցություն։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, կարևորելով Եվրոպական դատախազության հետ համագործակցությունը որակապես նոր փուլ տեղափոխող փաստաթղթի ստորագրումը, նշել է.  «Ֆինանսական հանցագործություններն իրենց բնույթով հաճախ դուրս են գալիս մեկ պետության սահմաններից, իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շարժը կարող է անցնել բազմաթիվ իրավազորությունների միջով։ Հետևաբար, դրանց արդյունավետ բացահայտումն ու հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերականգնումը պահանջում են իրավապահ մարմինների միջև արագ, համակարգված և վստահելի համագործակցություն։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը կարևորում է Եվրոպական դատախազության հետ համագործակցության այս նոր մակարդակի ձևավորումը։ Համոզված եմ, որ աշխատանքային պայմանավորվածությունը գործնական նշանակություն կունենա ինչպես ԵՄ ֆինանսական շահերի պաշտպանության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համար հետաքրքրություն ներկայացնող ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Մեր նպատակն է՝ ապահովել, որպեսզի հանցավոր գործունեության և ապօրինի ձեռք բերված ակտիվների դուրս բերումն այլ երկրներ չդառնա անպատժելիության երաշխիք»։

Եվրոպական գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուտա Կովեշին, անդրադառնալով պայմանավորվածության ձեռքբերմանը, նշել է. «Այսօր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հետ միասին մենք համաձայնության եկանք այն մասին, թե ինչպես ենք համագործակցելու խարդախության միջոցով ԵՄ բյուջեին  վնաս պատճառած հանցագործությունների դեմ պայքարում։ Հանցագործները կանգ չեն առնում սահմանների առջև, և մենք նույնպես կանգ չենք առնի։ Մենք կհետևենք նրանց կողմից խարդախության միջոցով հափշտակված գումարներին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք թաքցնում դրանք, և կվերադարձնենք այդ միջոցները»։

Աշխատանքային պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ից։