Կարգավորումներ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր։
Առաջարկվող կարգավորումներով վերարժևորվում է քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգը՝ հիմքում ունենալով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանություն։
Մասնավորապես առաջարկվում է․
- վերանայել քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ օրինական բնակության ժամկետները․
– օտարերկրացիների համար նախատեսվում է սահմանել 5 տարի՝ գործող 3 տարվա փոխարեն,
– ՀՀ քաղաքացի մերձավոր ազգական ունեցող անձանց, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ 3 տարի,
– ազգությամբ հայերի համար՝ 2 տարի օրինական բնակության ժամկետ։
- Կատարելագործել ազգությամբ հայ լինելու հանգամանքի ստուգման մեխանիզմները՝ այդ նպատակով ստեղծելով մասնագիտացված հանձնաժողով։
- Հստակեցնել քաղաքացիություն ստանալու գործընթացում ներկայացվող տվյալների և փաստաթղթերի ստուգման ընթացակարգերը։
- Քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելը պայմանավորել երդման տեքստի ստորագրմամբ՝ նախատեսելով նաև երդման արարողության անցկացում ՀՀ տարածքում՝ մեկ տարվա ընթացքում։
- Փոփոխություններ են նախատեսվում նաև քաղաքացիության վերականգնման կարգում․
– քաղաքացիությունը դադարեցրած անձը այն վերականգնելու համար կարող է դիմել դադարեցման հրամանագիրն ուժի մեջ մտնելուց առնվազն 5 տարի անց՝ պայմանով, որ դիմելու պահին ՀՀ-ում ունի առնվազն 3 տարվա օրինական բնակություն։
- Նախատեսվում է վերանայել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերի չափերը։
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում նախատեսվում է ամրապնդել քաղաքացիության կոնցեպտը՝ որպես ժամանակակից պետության հիմնարար ինստիտուտ, հստակեցնել քաղաքացիության տրամադրման և վերականգնման գործընթացները, նվազեցնել հնարավոր չարաշահումների ռիսկերը և ամրապնդել ՀՀ քաղաքացիության ու անձնագրային համակարգի նկատմամբ միջազգային վստահությունը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը