Օլիմպիադայում երեք հայ դահուկորդ կունենանք
Փհենչհան-2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա երեք մասնակից դահուկային սպորտի մրցաշարում: Հայաստանը նվաճել է մեկ օլիմպիական ուղեգիր եւ ստացել 2 սպիտակ քարտ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
«Հունվարի 22-ին դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան Օլիմպիական խաղերի համար ներկայացրել է վերջին վարկանիշային աղյուսակը եւ բաշխել քվոտաները. Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա երեք ներկայացուցիչ. դահուկավազքում՝ մեկական կին եւ տղամարդ, նաեւ մեկ լեռանդահուկորդ: Դահուկավազքի քվոտաներից մեկը Ա դասակարգմամբ է, այսինքն` մենք նվաճել ենք այդ քվոտան: Իսկ մյուս քվոտաները մեզ հնարավորություն են տալիս սպիտակ քարտով մասնացել Օլիմպիական խաղերին: Լեռնադահուկից մեկ քվոտա ստացանք, ինչին շատ նպաստեց օրերս Իրանում կայացած միջազգային մրցաշարում ունեցած մեր արդյունքները: Մեր մարզիկները Իրանում բարելավեցին Հայաստանի վարկանիշը: Օրինակ` Հարություն Հարությունյանը հսկա ոլարավայրէջքում գրավեց 3-րդ տեղը: Այսպիսով` 3 օլիմպիականով կմեկնենք Փհենչհան»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: Մինչ այս, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան մատնանշում էր միայն մեկ մասնակցի` Սերգեյ Միքայելյանի անունը, ով ըստ ֆեդերացիայի ներկայացուցիչների, ուներ բավարար միավորներ եւ նվաճել էր օլիմպիական ուղեգիր: Հայաստանի առաջնության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում Գագիկ Սարգսյանը հայտարարեց, որ Սերգեյ Միքայելյանը վնասվածք ունի եւ չի մեկնի Փհենչհան եւ Օլիմպիական խաղեր կմեկնեն երկրորդ համարով. Սերգեյ Միքայելյանին կփոխարինի նրա կրտսեր եղբայրը` Միքայել Միքայելյանը:
Դահուկորդները մարզումները կանցկացնեն Աշոցքում, իսկ լեռդնադահուկորդը` Ծաղկաձորում: Ի դեպ, Հայաստանի այս տարվա չեմպիոն Միքայել Միքայելյանը եւս մեկ մեկնարկ ունի մինչեւ Օլիմպիական խաղերը` հունվարի 25-ից փետրվարի 2-ը Շվեյցարիայում կմասնակցի դահուկավազքի երիտասարդների աշխարհի առաջնությանը:
Լուսինե Շահբազյան
NEWS.am SPORT


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...