Եւ կրկին եղանակի մասին
Երեւանում այսօր՝ հունվարի 23-ին սպասվում է առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ: Ջերմաստիճանը ցերեկը կհասնի հինգ աստիճան տաքության:
Գիշերը եւս տաք կլինի +1 աստիճան:
Իսկ ահա վաղը եւ մյուս օրը՝ հունվարի 25-ին սպասվում են տեղումներ: Դատելով ջերմաստիճանից, որը ցերեկը կհասնի 6-7 աստիճան, իսկ գիշերը 1 աստիճան տաքության, տեղումները կլինեն կամ թաց ձյան կամ անձրեւի տեսքով:
Ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի կլինի առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը մի փոքր կնվազի: Ցերեկը կլինի 4-5 աստիճան տաքություն, իսկ գիշերը -2-ից -4 աստիճան:
Top-News.am

















































