Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 22/8 հողամաս հասցեում գտնվող՝ 0,03 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:
Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2009 թվականի հուլիսի 7-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,03 հա մակերեսով, 564 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:
Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի:
Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 7 անձի տրամադրված 4934,48 քմ մակերեսով 9 հողատարածք: Դրանք են՝
1. 0,03 հա մակերեսով հողամասը,
2. 0,05308 հա մակերեսով հողամասը,
3. 0,0450 հա մակերեսով հողամասը,
4. 0,05 հա մակերեսով հողամասը,
5. 0,0451 հա մակերեսով հողամասը,
6. 0,08 հա մակերեսով հողամասը,
7. 0,02 հա մակերեսով հողամասը,
8. 0,0402 հա մակերեսով հողամասը,
9. 0,13 հա մակերեսով հողամասը:
10 անձի տրամադրված 11 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում