Մոուրինյոն Սանչեսին ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդի», Վենգերը Մխիթարյանին՝ «Արսենալի» նպատակը (ծաղրանկար)
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման դարձել է Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային փոխանակությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում է Չեմպիոնների լիգայի գավաթի, «Արսենալը»՝ Անգլիայի Պրեմյեր լիգայի չորրորդ տեղի համար։
Հիշեցնենք, որ Սանչեսը հունվարի 21–ին մեկնել է Մանչեսթեր եւ արդեն բուժզննում է անցել։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն եւ առաջիկայում բուժզննում կանցնի «Արսենալում»։ Ոչ պաշտոնական տվյալներով. երկու ֆուտբոլիստներն էլ սպասում են Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունքի երկարաձգմանը։
Սպասվում է, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կհրապարակվի հունվարի 22–ին կամ 23–ին։


















































