Գյումրու քաղաքապետարանի ավտոպարկը շարունակում է համալրվել նոր տեխնիկայով
Գյումրիի քաղաքապետարանի ավտոպարկը շարունակում է համալրվել ժամանակակից տեխնիկայով։ «Աղբահանության ծառայությունների մատուցման համար տեխնիկաների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում քաղաքը դեռ ձմռանը համալրվել էր երեք ինքնաթափ մեքենայով, իսկ վերջերս համայնքը համալրվել է նաև 38 միլիոն դրամ արժողությամբ նոր աղբատարով, որի ֆինանսավորման 55 տոկոսը հատկացվել էր քաղաքային, իսկ 45 տոկոսը՝ պետական բյուջեից։
Սուբվենցիոն մեկ այլ՝ «Բազմաֆունկցիոնալ տեխնիկաների սարքավորումների ձեռքբերում» ծրագրով Գյումրիի ավտոպարկը համալրվել է ևս 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկայով։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 89 միլիոն դրամ՝ 55% համայնքային և 45% պետական համաֆինանսավորմամբ։ Ձեռք բերված բազմաֆունկցիոնալ տեխնիկաներն աչքի են ընկնում բարձր հզորությամբ և ունակ են ծառայել տարվա բոլոր եղանակներին՝ ամռանը դրանք ծառայում են որպես փողոցներ լվացող ու ավլող մեքենաներ, իսկ ձմռանը հատուկ կցորդների շնորհիվ վերածվում են ձյուն մաքրող և աղ ու ավազ շաղ տվող միավորների՝ համայնքում նմանատիպ տեխնիկաների ընդհանուր թիվը հասցնելով ութի։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրիի համայնքապետարանից, բացի սուբվենցիոն ծրագրից, խնդիրը լուծվում է նաև քաղաքային բյուջեով՝ «Bobcat» ֆիրմայի մինի ամբարձիչն արդեն իսկ գտնվում է քաղաքապետարանի ավտոպարկում։ Այն հնարավորություն կտա ձմռանը մաքրել ու ավլել քաղաքի մայթերի ձյունը, իսկ ամռանը դրանով կտեղափոխվի փողոցներում կուտակված աղբն ու ոչ կենցաղային աղբը ևս երկու նոր աղբատար մեքենաները նույնպես գնված են և շուտով կտեղափոխվեն Գյումրի՝ այժմ ընթացքի մեջ է դրանց մաքսազերծման գործընթացը։
Համայնքապետարանից վստահեցնում են, որ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և հետևողական քայլեր են ձեռնարկվելու քաղաքին անհրաժեշտ այլ հատուկ տեխնիկաներ ևս ձեռք բերելու ուղղությամբ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը