Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր խթան կհաղորդի տարածաշրջանի զարգացմանը. Էրդողան
Ըստ թուքրքական կողմի տարածած հաղորդագրության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժինը։
Հայտարարության համաձայն, առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։
Նախագահ Էրդողանը նշել է, որ տարածաշրջանային ներկայիս պայմանները ավելի ակնհայտ են դարձրել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համագործակցության, մասնավորապես՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում ձեռնարկվող քայլերի կարևորությունը։ Նա նշել է, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացումը օգուտ կբերի երկու երկրներին։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և ընդգծել է, որ խաղաղությունը կենսական նշանակություն կունենա ամբողջ տարածաշրջանի համար։
Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը նաև Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու COP31 գագաթնաժողովին, որը տեղի կունենա Անթալիայում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը