Հենրիխ Մխիթարյանն ավելի շատ կվարձատրվի «Արսենալում», քան «Մանչեսթեր Յունայթեդում»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» կստանա ավելի բարձր աշխատավարձ, քան «Մանչեսթեր Յունայթեդում»:
Mirror-ի համաձայն՝ լոնդոնյան ակումբում 29-ամյա ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կկազմի 200 հազար ֆունտ ստերլինգ: Այժմ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն արդեն ժամանել է Լոնդոն եւ առաջիկայում բուժզննում կանցնի «Արսենալում»: «Մանչեսթեր Յունայթեդը» նրան փոխանակելու է «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, որն արդեն բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում: Սպասվում է, որ 2 ֆուտբոլիստների տրանսֆերների մասին կհայտարարվի հունվարի 22-ին կամ 23-ին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...