ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի զարգացման ծրագրի մշակման, հաստատման և իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից և շահագրգիռ այլ կառույցներից:
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կիրանցի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունը և ջանքերի համատեղումը։ Նա նշել է, որ Կիրանցն ունի պատմամշակութային, բնապահպանական և զբոսաշրջային ներուժ, որի բացահայտումն ու հանրահռչակումը ներառված է Կառավարության նոր ծրագրում։ Կիրանցը պետք է վերածվի կայուն զբոսաշրջության, մշակութային ժառանգության պահպանության, խաղաղության, նորարարության և համայնքային զարգացման կենտրոնի՝ սահմանամերձ բնակավայրի համար ստեղծելով երկարաժամկետ զարգացման նոր հնարավորություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային խմբի գործունեության շրջանակին, Կիրանց բնակավայրի զարգացման հնարավորություններին, առկա խնդիրներին և առաջնահերթություններին, ծրագրի մշակման հետագա քայլերին և առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:
Այս համատեքստում անդրադարձ է եղել բնակավայրի զարգացման ծրագրի հայեցակարգի մշակմանը: Աշխատանքային խումբը քննարկել է Կիրանցում մշակութային և սպորտային միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի ժամանակ Կիրանց բնակավայրի ներուժի՝ տարբեր ձևաչափերով ներկայացման հնարավորությունները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը