«Ռեալը» դուրս եկավ կախարդական շրջանից
«Դեպորտիվոյի» հետ խաղի մինչեւ 32-րդ րոպեն Մադրիդի «Ռեալը» շարունակում էր մնալ կախարդական շրջանում: Ֆուտբոլիստները վրիպում էին ամենանպաստավոր դիրքերից, մրցակցի դարպասը մնում էր անառիկ: Ավելին, հյուրերին հաջողվել էր գոլ խփել:
Ամեն ինչ փոխվեց 32-րդ րոպեին, երբ Նաչոին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Գոլը «Ռեալին» դուրս բերեց կախարդական շրջանից:
Մի քանի րոպե անց Բեյլը գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 2:1:
Երկրորդ խաղակեսում երրորդ գոլը խփեց Բեյլը, ապա աչքի ընկավ Մոդրիչը: Կախարդական շրջանից դուրս եկավ Ռոնալդուն, դառնալով երկու գոլի հեղինակ: Ճիշտ է, երկրորդ գոլը խփելիս հարված ստացավ դեմքին եւ արնահոսության պատճառով չկարողացավ շարունակել խաղը: Այսուհանդերձ, վնասվածքը այնքան լուրջ չէ, որ նա բաց թողի հաջորդ խաղերը:
Տասը հոգով մնացած «Ռեալը» կարողացավ հաշիվը դարձնել 7:1: Կրկին գոլի հեղինակ դարձավ Նաչոն:
«Ռեալը» վաստակել է 35 միավոր եւ 16 միավորով հետ է մնում «Բարսելոնայից»:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...