Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
Ագրոկլիմայական ռիսկերի գնահատման և գյուղատնտեսական աշխատանքների պլանավորման նպատակով իրականացվել է վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարությունների ժամկետների վերլուծություններ և քարտեզագրում՝ օգտագործելով օդերևութաբանական կայանների բազմամյա տվյալները և աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) գործիքները։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Արարատյան դաշտավայրում ուշ գարնանային ցրտահարությունների ռիսկային ժամանակաշրջանը ավարտվում է համեմատաբար վաղ՝ ապրիլի 2-15-ը ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, վաղ գարնանային վեգետացիայի պատճառով այս գոտին հատկապես զգայուն է նույնիսկ կարճատև ցրտահարությունների նկատմամբ։ Վաղ աշնանային ցրտահարությունները այստեղ հազվադեպ են և սովորաբար դիտվում են հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը կամ ավելի ուշ։
Նախալեռնային գոտիներում ուշ գարնանային ցրտահարությունների ժամկետները տեղափոխվում են ապրիլի 27-ից մայիսի 7-ը, իսկ վաղ աշնանային ցրտահարությունները սովորաբար դիտվում են հոկտեմբերի 4-22-ն ընկած ժամանակահատվածում։
Լեռնային և բարձրլեռնային գոտիներում ուշ գարնանային ցրտահարություններ կարող են դիտվել ընդհուպ մինչև հունիսի 1-ը, իսկ առավել բարձրադիր հատվածներում՝ հունիսի 1-ից հետո։ Վաղ աշնանային ցրտահարություններն այստեղ կարող են սկսվել արդեն սեպտեմբերի 15-26-ը ընկած ժամանակահատվածում։
Հայաստանում ցրտահարության ժամկետների քարտեզագրումը իրականացվել է ԱՏՀ մոդելավորման գործիքների միջոցով։ Մոդելավորումն իրականացվել է օդերևութաբանական կայանների տվյալների և Հայաստանի Հանրապետության բարձրության թվային մոդելի (#DEM) հիման վրա՝ կիրառելով աշխարհագրորեն կշռված ռեգրեսիայի (#GWR) և ռեգրեսիոն հավասարման ստացման (#OLS) ալգորիթմները։ Մոդելը հաշվի է առնում տեղանքի բարդ ռելիեֆի և բարձրության ազդեցությունը՝ հնարավորություն տալով տարանջատել ցրտահարության ռիսկային գոտիներն ու դրանց բնորոշ ժամանակահատվածները։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը