Փամբակի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Լցվել է խառը բաղադրության հողային լիցք և հարթեցվել․ Փամբակի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ն.-ն 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում, բեռնատար ավտոմեքենաների վարորդների միջոցով, Փամբակ գետի ափամերձ տարածքներում՝ առանց համապատասխան շինարարական թույլտվությունների հողատարածքների և հողային նպատակային նշանակությունները փոփոխելու, իրականացրել է աշխատանքներ, մասնավորապես՝ տարածքում լցրել է խառը բաղադրության հողային լիցք ու հարթեցրել գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողային ռեսուրսների դեգրադացիա՝ հողի բերրի շերտի վնասում:
Պետությանը պատճառվել է 2 մլն 319 հզր 668 ՀՀ դրամի վնաս:
Կ.Ն.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը):
Նախաքննության ընթացքում պատճառված վնասի չափով արգելանք է դրվել Կ.Ն.-ի գույքի վրա:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը