Այցելություն «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հասարակական հիմնադրամ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանն այցելել են «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հասարակական հիմնադրամ։
Այցի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի կողմից իրականացվող «Անօթևան անձանց կացարանով ապահովում» ծրագրի ընթացքը, շահառուներին տրամադրվող ծառայություններն ու կացարանի պայմանները։
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարագործական հասարակական հիմնադրամը շարունակում է «Անօթևան անձանց կացարանով ապահովում» ծրագիրը, որով կացարանային և անհրաժեշտ սոցիալական ծառայություններ են տրամադրվում 100 անօթևան անձանց։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ՝ նպաստելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների համար մատչելի և որակյալ սոցիալական ծառայությունների ապահովմանը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը