Խնդիր լուծող նախարարությունից փոխակերպվում ենք խնդիրները կանխարգելող նախարարության. Գալյան
Ազգային ժողովում մի քանի նախարարությունների անվանումները փոխելու նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը կարծիք հայտնեց, թե տպավորություն է՝ գերատեսչության անվանումը փոխվում է, որպեսզի տվյալ կառույցի աշխատանքի ռազմավարությունը փոխվի:
«Կարծում եմ՝ տրամաբանությունը հակառակը պետք է լինի, այսինքն՝ ներսից պետք է բխի անվանման փոփոխության անհրաժեշտությունը: Օրինակ, երբ «բարեկեցության» բառն ենք ավելացնում, ամենևին էլ մարդիկ ավելի բարեկեցիկ չեն դառնում: Ճի՞շտ եմ հասկանում՝ որոշել եք որոշակի փոփոխություն մտցնել ռազմավարության մեջ»,- ասաց նա:
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանեց՝ հարցի տրամաբանությունն այլ է, քան զուտ անվանափոխությունը, որովհետև սա ձևական նախագիծ չէ, խիստ բովանդակային է, և անվանման փոփոխությունն իրականում արտացոլում է գործառույթի փոփոխություն:
«Հետևաբար, ԱԳՆ-ի պարագայում գործառույթների նշում պարունակող տողերում ավելանում են այն գործառույթները, որոնք վերաբերելի են միջազգային առևտրի իրականացմանը:
Ինչ վերաբերում է մյուս դիտարկում-հարցադրմանը, ապա, ճիշտ եք, նախարարությունն անվանելով «բարեկեցության»՝ մարդիկ չեն հավակնում միանգամից դառնալ բարեկեցիկ, բայց սա նշանակում է, որ մենք փոխում ենք մեր շեշտադրումը:
Մենք խնդիր լուծող նախարարությունից փոխակերպվում ենք խնդիրները կանխարգելող նախարարության: Մենք զարգացնում ենք զբաղվածության հնարավորությունները, շուկան, ավելի ներդրում ենք անում անձանց մասնագիտական պատրաստվածության և կատարելագործման վրա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ապահովել աշխատանքով:
Սա բնավ չի նշանակում, որ մենք շեղվում ենք մեր հանձնառությունից՝ հաղթահարելու աղքատությունը: Մենք շարունակելու ենք իրականացնել բոլոր այն սոցիալական միջոցառումները, որոնք մինչ այս պահը իրականացվել են»,- ասաց արդարադատության նախարարը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը