Երեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Վարման կարգով խոսք խնդրեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ նկատելով, որ Կառավարության ներկայացուցչի կողմից որևէ իրավական հիմք չներկայացվեց, թե ինչու է Կառավարության ծրագիրը քննարկվել նախքան նույն այս օրենսդրական նախաձեռնության քննարկումը. «Թե՛ Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին ԱԺ որոշումը, թե՛ հաջորդիվ որոշ այլ հանգամանքներ իրավական գործողությունների առարկա դառնալու են»:
Արթուր Խաչատրյանը հայտարարեց՝ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ փոփոխությունները մարկետինգային նշանակություն ունեն, խորքային փոփոխություն չեն ենթադրում, նաև առաջարկեց նոր նախարարություններ ստեղծել. «Պետք է ստեղծվի առանձին Գյուղատնտեսության նախարարություն և Սփյուռքի նախարարություն»:
Քվեարկության արդյունքում ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին նախագծին: Նախագիծը ստացավ 63 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայներ:
Այս նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է կազմակերպել 24-ժամյա ռեժիմով, ուստի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ 3 ժամ հատկացվում է առաջարկությունների համար, բայց 17:15-ի սահմանում կսկսվի նախագծի երկրորդ ընթերցումը:
Հիշեցնենք, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում: Առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այն դարձնելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը