Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրունո Ֆերնանդեշը` Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող Պետության մեջ պետություն չի եղել և չի կարող լինել Նարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Լամին Յամալը խիստ դժգոհ է Ալեխանդրո Բալդեի շուրջ ստեղծված իրավիճակից Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ՄԻՊ-ն այցելել է զորամաս Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել Էնդրիկը կարող է հեռանալ «արքայական» ակումբից Նեպալում հզոր հեղեղ է տեղի ունեցել Սպերցյանն ու Ալ-Ահլին կմեկնարկեն ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթում 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են

Բրունո Ֆերնանդեշը` Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողՊետության մեջ պետություն չի եղել և չի կարող լինելՆարե Առաքելյանը` Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնԼամին Յամալը խիստ դժգոհ է Ալեխանդրո Բալդեի շուրջ ստեղծված իրավիճակիցՌոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունըՄԻՊ-ն այցելել է զորամասԼորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացելԷնդրիկը կարող է հեռանալ «արքայական» ակումբիցՆեպալում հզոր հեղեղ է տեղի ունեցելՍպերցյանն ու Ալ-Ահլին կմեկնարկեն ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում ենԼեհաստանը մտադիր չէ ձեռք բերել ամերիկյան F-15 կործանիչներՍեպտեմբերի 1-ից կմեկնարկի «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումների շարքըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մինսկի փողոցումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանՓյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործիԻմ որդին այդ որակի մարդ չէ. Հովիկ ԱբրահամյանՖրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվելՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետՀորմուզի նեղուցը մեր վերահսկողության տակ է. ԻՀՊԿՊակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածինԼևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել էԲնապահպանական փոփոխությունները սկսվում են հենց առօրյա սովորություններիցՀայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային ՕլիմպիադայումԲերքի տոն՝ Ձորաղբյուր գյուղումՌԴ ԱԳՆ- ն՝ ընդդեմ Փաշինյանի. բանավեճ Հայաստանի երկաթուղու ռուսական կոնցեսիայի շուրջըԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումըՀիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածըԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԱրագածոտնի մարզում բացվել է «Agro Prom» գերժամանակակից ջերմոցային համալիրըԹրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրըՓարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. EuronewsՕգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջենՄենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահԷկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարներըԳնաճը` քաղաքացու աչքերովՍի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովինՍերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքըԶելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն ՄասկինԹայֆունի պատճառով Ճապոնիայում ավելի քան 280 չվերթ է չեղարկվել«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվիԶինծառայողների վրաերթի գործով ձերբակալվել է ևս մեկ անձՄենք դեմ չենք, որ Իրանի հետ համաձայնության հասնեքԱշխարհի բնակչությունը 2056-ից հետո կարող է սկսել կրճատվելԲժիշկները չեն թույլատրել Ռոբերտ Քոչարյանին բերել դատարանՄարիամ Վարդանյանը՝ Made by Women Independent Film Festival-ի «Լավագույն դերասանուհի» մրցանակի հաղթող
Հայաստան

ՄԻՊ-ն այցելել է զորամաս

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։

Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին, այդ թվում՝ բուժծառայության կազմակերպմանը, սննդի ապահովմանը, կարգապահությանն ու բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերին։ Պաշտպանը կարևորել է ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ զորամասում տարվող աշխատանքները։

Այցի շրջանակում Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել նաև զինծառայողների հետ։ Առանձին հարցեր քննարկվել են զորամասի հոգեբանի հետ։

Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների, վատ վերաբերմունքի, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ համալիր և շարունակական աշխատանքի իրականացումը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերջին շրջանում արձանագրված դեպքերը և Զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայում են, որ, չնայած տարիների ընթացքում իրականացված աշխատանքներին, ոլորտում դեռևս առկա են հրատապ և համակարգային լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ։

Պաշտպանը նշել է, որ բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը համակարգային բարեփոխումների կարիք ունեն, իսկ Զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է։

Միաժամանակ, Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինվորական կարգապահության ամրապնդման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների ապահովման անհրաժեշտությունը։

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։

Պաշտպանը կարևորել է նաև Պաշտպանության նախարարության հետ շարունակական համագործակցությունը՝ ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց արդյունավետ լուծման տեսանկյունից։