Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանն Ազգային ժողովի՝ օգոստոսի 24-ի նիստին, խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին, նկատեց, որ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին չի դիմում «պարոն վարչապետ»-ով, այլ՝ անուն-ազգանունով, բայց դժգոհում է, երբ Գարեգին Բ-ին դիմում են ավազանի անունով՝ «Կտրիճ Ներսիսյան»-ով:
«Ինչո՞ւ ընդդիմությունը չի սրտնեղում, երբ Կտրիճ Ներսիսյանին դուք դիմում եք՝ նրան անվանելով «ՀԱԵ փաստացի պետ»»,- հարցրեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է: Ով ինչից ուզում է կարող է նեղվել, բացարձակ խնդիր չունեմ: Հիմա «Կտրիճ Ներսիսյան»-ից նեղվում են, ես էլ չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, քիչ եմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան»… Հակառակ դեպքում ամեն երկրորդ նախադասության մեջ կարող եմ ասել «Կտրիճ Ներսիսյան»… Պառակտված է ընդդիմությունը, դրա համար հնարավորինս քիչ եմ ասում «Կտրիճ Ներսիսյան»… Եվ սա ժեստ է ընդդիմության հասցեին, հակառակ դեպքում ավելի շատ կասեի՝ «Կտրիճ Ներսիսյան»…»:
Ամեն անգամ, երբ թե՛ իշխանական պատգամավոր Գարիկ Սարգսյանը, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ին անվանում էին ավազանի անունով, ընդդիմադիրները որպես բողոքի ակցիա ձեռքով հարվածում էին սեղանին, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր Գարեգին Բ-ին դիմել ավազանի անունով, ընդդիմադիր պատգամավորները որոշեցին լքել դահլիճը:
Նիկոլ Փաշինյանն ընդդիմության ակցիայից հետո պարզաբանեց. «Եթե շատ անկեղծ ասեմ՝ մեր մեծագույն ցանկությունն է, որ մենք լիարժեք և լիաթոք «Ամենայն Հայոց Կաթողիկոս» ասելու առիթ ունենանք, մենք այլ նպատակ չունենք, քան այն, որ խնդիրը լիարժեք կերպով լուծվի»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը