Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ դա բացառապես ներհայաստանյան օրակարգ է և հերքելով ընդդիմադիր որոշ շրջանակների պնդումները, թե Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը պարտադրվում է Ադրբեջանի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը, որը մինչ այդ համաձայնեցրել էին։ Ադրբեջանը, սակայն, հայտարարել է, որ խաղաղության համաձայանգիրը կստորագրի այն ժամանակ, երբ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե «Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ»՝ նկատի ունենալով Սահմանադրության նախաբանում հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Հայկական կողմը իր հերթին բազմիցս հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում։ Նման արձանագրում արել է նաև Հայաստանի Սահմանադրական դատարանը։ 

Փաշինյանն Ազգայնին ժողովում ունեցած ելույթում շեշտել է, որ նոր Սահմանադրության ընդունումն անհրաժեշտ է առաջին հերթին դատական համակարգում բարեփոխումների իրականացման համար, քանի որ գործող դատական համակարգը օրգանական կապ չունի իշխանության հիմնական աղբյուրի՝ ժողովրդի հետ, իսկ այդ խնդրի լուծումը հնարավոր է միայն նոր Սահմանադրություն ընդունելու ճանապարհով։

«Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի և հիմնականում նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան։ Սրա պատճառը ոչ միայն այն է, որ դատական համակարգում լայնորեն գործում են նախկին վերնախավերի ընտանեկան կապերը, այստեղ մենք  ունենք նաև ինստիտուցիոնալ խնդիր։ Հայաստանի դատական համակարգը կաստայացված է և չունի լիարժեք օրգանական կապ իշխանության միակ աղբյուրի և կրողի՝ ժողովրդի հետ։ Հայաստանում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, բայց գործում են դատական իշխանության գեներացման համակարգեր, որոնք ժողովրդից այնքան են հեռացված, որ, ըստ էության, նրա հետ ոչ մի կապ չունեն։ Հարցեր է հարուցում, մասնավորապես, դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու կարգավորումը, որովհետև պարզ հարց է ծագում՝ իսկ ումի՞ց է բխում բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու դատավորների այդ իշխանությունը։ Հայաստանում որևէ իշխանություն կարող է բխել միայն ժողովրդից, և այն իշխանությունը, որը ժողովրդից չի բխում, առնվազն հարցեր է առաջացնում։

Այս տարօրինակ կառուցակարգը մինչև օրս գործում է մի պարզ պատճառով, այն գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո, և դատական համակարգում նույնպես իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միայն մեկ ճանապարհ կա՝ նոր Սահմանադրության ընդունումը, որով անհրաժեշտ է լուծել նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը»,- նշել է ՀՀ վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում կոռումպացված շրջանակների՝ արդարությունից և արդարադատությունից խուսափելու հնարավորություններն էականորեն կկրճատվեն։

Նրա գնահատմամբ՝ սա է պատճառը, որ այդ նույն շրջանակները ջանք ու եռանդ չեն խնայում նոր Սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն որպես ադրբեջանական օրակարգը ներկայացնելու համար։

«Նախ պետք է արձանագրեմ, որ նոր Սահմանադրության օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռևս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը և հայտարարել դրա մասին, այլև հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իրավունք ունի ի վերջո  իր լեգիտիմ և ազատ կամարտահայտմամբ ընդունված Սահմանադրությունն ունենալ և ազատ կամարտահայտմամբ իր համար սահմանել իրավակարգ և ապրելու կանոններ»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է՝ մյուս կողմից հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում և նույնիսկ գործիքայնացնում է սահմանադրական բարեփոխումների թեման, ինչը հանրահայտ փաստ է.

«Բայց եթե սա նշանակում է, որ նոր Սահմանադրության հարցն ադրբեջանական օրակարգ է, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր շրջանակներ, եկեք հետ գնանք և նայենք Երրորդ Հանրապետության պատմությանը։ Այդ նույն տրամաբանությամբ 1994 թվականից միայն Ադրբեջանն է շարունակաբար արծարծել 7 շրջանների վերադարձի թեման։ Այսինքն՝ Հայաստանում ոչ մի նախաձեռնություն դրա հետ կապված չի եղել։ Եվ ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային հրապարակված թղթերն են վկայում, Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, այն է՝ գործող երկու ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական կամ առաջնորդները, ներկայացուցիչները կամ պաշտպանները, այդ խնդրով ակտիվ բանակցություններ են վարել։ Բա ինչո՞ւ են բանակցել, բա ինչո՞ւ են 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ, ինչո՞ւ են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով, միթե այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչը, մանավանդ, որ նրանց մի մասը ծնվել և մեծացել են Ադրբեջանում։ Այս բնորոշումնեն անում եմ ցույց տալու համար, թե մեր մի խումբ ընդդիմադիրների տրամաբանությունը ինչ անհեթեթ հետևությունների կարող է հանգեցնել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Նա հստակեցրել է, որ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակեն առաջիկա ամիսների ընթացքում.

«Ինչպես արդեն ասել եմ, 1990  թվականի Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով՝ մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, և ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։  Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հնռչակագրին, կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող, առավելևս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին, և խաղաղության օրակարգն այժմ այլևս համապետական օրակարգ է։ Ըստ այդմ, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը Կառավարության համար առաջնային օրակարգ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։