Լեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Լեհաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Կ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գ.Կ.-ն մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում տուժողին զգալի վնաս պատճառելով համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շահադիտական դրդումներով համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության վերափոխելու նպատակով հատուկ վնասաբեր հարուցիչ օգտագործելու, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կազմակերպված խմբի կազմում, առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները կազմակերպված խմբի կազմում օրինականացնելու համար:
Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Կ.-ի տեղափոխումը Երևան:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը