Քննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանդիպումը գործատուների հետ նպատակ ուներ քննարկելու 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարը ներկայացրել է նախնական նախագիծը, ըստ որի՝ պետք է ձևավորվի ապահովագրավճարը։
Համաձայն նախագծի՝ 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողը 2027 թվականին յուրաքանչյուր ամիս որպես ապահովագրավճար պետք է վճարի 2000 դրամ, մնացած 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, իսկ 4400 դրամը՝ գործատուն։
Այս ձևաչափի նպատակը մինչև 200000 դրամ ստացող քաղաքացիների՝ ապահովագրության համակարգ ներգրավմամբ նրանց ֆինանսական բեռի կտրուկ աճի զսպումն է։
Հանդիպմանը եկած հաշվապահները, ընկերությունների ֆինանսական պատասխանատուները տասնյակ հարցերով, դիտարկումներով ու առաջարկներով հանդես եկան։
Անահիտ Ավանեսյանը, կարևորելով մասնագետների դիտարկումները, նշել է, որ հենց դրանք հաշվի առնելու նպատակով է, որ բարեփոխման յուրաքանչյուր հատվածի դեռևս սկզբնական՝ նախագծային փուլում են նման հանդիպումները նախաձեռնվում։
Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել ապահովագրության ներդրման պահից սկսած այս մասնագետների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ այն բավականին լայնածավալ էր՝ մասնագիտական հմտություն ու ճկունություն պահանջող։
Նախարարությունից նշում են, որ նման հանդիպումները շարունակական կլինեն նաև առցանց տարբերակով՝ մինչև ապահովագրության՝ բոլոր փուլերով ամբողջական ներդրումը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը