Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Վանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը»

Թանկարժեք ծրագիր, որից, մնացին պլաստիկե աղբարկղերն ու էլեկտրական ավտոբուսները։ Եթե դրանք Վանաձորում թեկուզ ուշացումով շահագործվեցին, Գյումրիում մինչև օրս երթուղի դուրս չեն եկել։ Ու այս ֆոնին՝ աղմկահարույց ձերբակալություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեն օգոստոսի 19-ին տեղեկացրեց, որ ձերբակալվել են «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին և ծրագրի փորձագետ Դավիթ Մելքոնյանը։ Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ թե՛ ծրագրի ղեկավարի, թե՛ փորձագետի նկատմամբ տնային կալանք է կիրառվել որպես խափանման միջոց։

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավարը։ Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Նախաքննության շահերից ելնելով` այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել։ Ծրագրի ղեկավարի նկատմամբ `դատարանի որոշմամբ`որպես համակցված խափանման միջոց են կիրառվել տնային կալանքը և 20 միլիոն դրամի գրավը։ Նույն ծրագրի փորձագետը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Նրա նկատմամբ ևս, որպես խափանման միջոց, կիրառվել է տնային կալանքը»։

ԵՄ-ի ավելի քան 4 միլիոն եվրո արժեքով դրամաշնորհային ծրագրի խնդրահարույց ընթացքին «Ռադիոլուր»-ը նախկինում էլ է անդրադարձել։  Դեռ անցած տարի «Ազատությունն» էր հետաքննել ու պարզել բազմաթիվ խախտումներ։ Մասնավորապես, որ ծրագրի աշխատակազմի ընտրությունը թափանցիկ չի եղել։ Աշխատակիցների մեծ մասը եղել են համայնքապետարանի պաշտոնյաների կանայք, աղջիկներն ու մերձավորները։

Լրատվամիջոցի հետ զրույցում Նատալյա Լափաուրին շահերի բախման հետ կապված որևէ խնդիր չէր տեսել ու նշել էր, որ միջազգային կառույցները ևս իրենց գործունեությունը դիտարկել են, և որևէ շեղում Եվրամիության կանոններից չի եղել։

«Ես չգիտեմ որպես ծրագրի ղեկավար, ով ում կինն է, ում ամուսինն է, անկեղծ։ Ինքը ինձ հետաքրքրել է որպես մասնագետ, ու կարծում եմ՝ դա բնական է»,- ասում է նա։

Ծրագրով 10 էլեկտրական ավտոբուսներից 5-ը, ի թիվս այլ արժեքավոր գույքի, Վանաձորը նվեր է ստացել։ Միայն ավտոբուսները, 6 լիցքավորման կայանները, վարորդների ուսուցումն ու 1 տարվա երաշխիքային սպասարկումն արժեցել են ավելի քան 1 միլիոն եվրո։ Մշակվել էր նաև հանրային տրանսպորտի ռազմավարություն երկու քաղաքների համար։

Բացի այդ, երկու քաղաքներում վաղուց պիտի գործարկված լինեին թափոնների վերամշակման հոսքագծերը, որոնք օրական 1 տոննայից ավելի շինարարական սալիկ պիտի արտադրեին, մինչդեռ դրանք այդպես էլ չեն գործարկվել։ Անհայտ է նաև ծրագրի այլ բաղադրիչների ճակատագիրը։ Եթե 5 ավտոբուսից գոնե 4-ը Վանաձորում շահագործվում են, Գյումրիում դրանք այդպես էլ կանգնած են։

ԵՄ ծրագրի ոչ նպատակային ծախսերի ու ձախողումների մասին աղմկահարույց հրապարակումների ֆոնին էր, որ 2025-ին Վանաձորի ավագանին ստիպված նիստ գումարեց։ Ավագանու անդամները հարցեր էին հղել Նատալյա Լափաուրիին՝ ԶԼՄ հրապարակումներում հիշատակված չարաշահումների վերաբերյալ։

«Ես ուզում եմ հասկանալ այս ի՞նչ խնդիրներ են ծրագրի հետ կապված։ Ֆինանսական հաշվետվությունները ձեր ո՞ւր են և այդ մեղադրանքների պաշտոնական արդարացումը ո՞ւր է»,- ասում էր Վանաձորի ավագանու անդամ Լուսինե Թադևոսյանը։

Սրան հաջորդել էր նաև 2025-ին ԵՄ հայաստանյան պատասխանատուների այցը Վանաձոր՝ ստուգելու՝ արդյո՞ք ծրագրով նվիրաբերված գույքը տեղում է, պատշաճ վիճակում, և երբ են գործելու ծրագրի բոլոր բաղադրիչները։ Այցի այլ մանրամասներ չէին հրապարակվել։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը Վանաձորի համայնքապետարանին նվիրաբերած 4 միլիոն եվրոյի մի մասի՝ մոտ 300 հազար եվրոյի հետգանձման պահանջ է ներկայացրել՝ պայմանագրի կետերը խախտելու, չկատարած պարտավորությունների ու չհիմնավորված ծախսերի պատճառով։ Համայնքապետարանը, սակայն, չի ընդունել աուդիտի եզրակացությունը և հայտնել է, որ այդ փուլում գումարի վերադարձման պարտավորություն չի առաջացել։

armradio.am