Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը
2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեվան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենալու Լոռու մարզի Ֆիոլետովո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 18։00-ն, իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է՝ սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը մինչև ժամը 18։00-ն։
Մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել՝ սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցումը կատարվելու է՝ 2026 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
2026 թվականի հոկտեմբեր 25-ի ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը տեղադրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝
https://res.elections.am/images/Decisions/0-2026/20.08.2026/286_A_20-08-2026.pdf


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը