Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի
Հեծանվորդների միջազգային միությունը նախորդ տարի 2026 թվականի իր օրացույցում հաստատեց Tour of Armenia-ն՝ որպես Հայաստանում անցկացվելիք հեծանվաերթի առաջին միջազգային մրցաշար: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 20-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 10-13-ը և ունենալու է 4-օրյա տևողություն: Այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին Գավառ-Մեծ Մասրիկ ճանապարհով՝ 135 կմ երկարությամբ: Երկրորդ օրը կանցկացվի Կիրանց-Ստեփանավան հատվածը՝ 177 կմ երկարությամբ: Երրորդ օրը նախատեսված է Մարտունի-Դիլիջան հատվածը՝ 162 կմ երկարությամբ՝ Պարզ լճում հանգրվանելով: Չորրորդ օրը մրցաշարը կանցկացվի ամբողջությամբ Երևանում՝ 113 կմ ընդհանուր երկարությամբ, որտեղ հեծանվորդները 10 անգամ կանցնեն 11,3 կիլոմետրանոց հատվածը: Ըստ նախարարի՝ սա հնարավորություն կտա նաև հանդիսատեսին հավաքվել և հետևել հեծանվաերթին:
«Նախատեսում ենք, որ մրցաշարին կմասնակցեն տարբեր երկրների 18-20 թիմեր: Արդեն իսկ պարզ է, որ աշխարհագրությունը շատ բազմազան է՝ Ճապոնիա, Իտալիա, Ղազախստան, Մեծ Բրիտանիա, Թայլանդ, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխիա, Գերմանիա և այլ երկրներից տարբեր թիմերի մասնակցություն ունենք: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը: Մրցաշարը կազմակերպելու համար ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հեծանվային մրցաշարը հեռարձակվելու է ոչ միայն Հայաստանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջոցառումը Հայաստանը պրոֆեսիոնալ սպորտը զարգացնելու և Հայաստանի տեսանելիությունը բարձրացնելու նպատակ ունի:
Միջոցառումն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Որոշման նախագծով պետական բյուջեից միջոցներ են հատկացվում 884 մլն դրամի չափով: Գումարի հատկացման մասին որոշման նախագիծը հաստատվեց։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը