Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնության

Աղջկան ամուսնության նպատակով «փախցնելու» մասին պատմությունները շատերի համար այսօր արդեն անցյալ դարաշրջանի բարքերի հիշողություն են։ Սակայն ժամանակ առ ժամանակ արձանագրվող դեպքերը ցույց են տալիս, որ այդ երևույթը ամբողջությամբ չի անհետացել։ Արարատի մարզում 18-ամյա աղջկա առևանգման դեպքը ևս մեկ առիթ է վերանայելու ոչ միայն իրավական, այլև հասարակական ու մշակութային այն պատկերացումները, որոնցում աղջկա կամքի փոխարեն որոշիչ է համարվել ընտանիքի, համայնքի կամ ապագա ամուսնու ցանկությունը։

Հայկական ավանդական հասարակության մեջ ամուսնությունը միայն երկու մարդու անձնական որոշումը չէր։ Այն հաճախ ընտանիքների միջև հարաբերություն էր, իսկ աղջկա ամուսնությունը՝ ընտանիքի սոցիալական ու տնտեսական հաշվարկների մաս։ Այդ միջավայրում ձևավորվել էին նաև տարբեր սովորույթներ, որոնցից մեկը աղջկան «փախցնելու» կամ նրա հետ փախչելու ավանդույթն էր։ Պատմական ու ազգագրական աղբյուրներում այս երևույթը միատարր չի ներկայացվում․ որոշ դեպքերում խոսքը փոխադարձ համաձայնությամբ փախչելու մասին էր, երբ երիտասարդները շրջանցում էին ընտանիքների համաձայնության անհրաժեշտությունը, իսկ այլ իրավիճակներում աղջկա կամքը կարող էր ընդհանրապես հաշվի չառնվել։

Հենց այստեղ է անհրաժեշտ տարբերակել «ավանդույթը» բռնությունից։ Պատմականորեն որևէ վարքագծի տարածված լինելը՝ այն ինքնաբերաբար ընդունելի չի դարձնում։ Հատկապես այն դեպքերում, երբ աղջկան առևանգում են առանց նրա համաձայնության և նրան ստիպում են ամուսնության կամ համատեղ կյանքի:

Այս երևույթի շուրջ ձևավորված հասարակական պատկերացումները երկար ժամանակ սնվել են նաև այն կարծրատիպից, թե աղջկա ամուսնությունը ընտանիքի որոշելիքն է, իսկ աղջկա «համաձայնությունը» երկրորդական հարց։ Որոշ համայնքներում պահպանվել են նաև պատվի, ընտանիքի հեղինակության, ամուսնության «անհրաժեշտության» և աղջկա՝ որպես ընտանիքի պատասխանատվության ընկալման հետ կապված կարծրատիպեր։ Դրանց արդյունքում առանձին դեպքերում բռնությունը կարող է ներկայացվել որպես «սովորույթ», «սիրո պատմություն» կամ «ընտանիքների միջև հարց»։

Մինչդեռ ժամանակակից հասարակության համար առանցքային չափանիշը պետք է լինի մեկ պարզ հարց՝ արդյո՞ք մարդը տվել է իր ազատ և գիտակցված համաձայնությունը։ Եթե աղջկան առևանգել են, ստիպել են տեղափոխվել, պահել են իր կամքին հակառակ կամ նրա վրա ճնշում են գործադրել ամուսնության նպատակով, դա չի կարող արդարացվել մշակութային ավանդույթով։

Առավել խնդրահարույց է, երբ խոսքը դեռ դպրոցը չավարտած աղջկա մասին է։ Այդ իրավիճակում հարցը միայն վաղ ամուսնությունը չէ։ Այստեղ միաժամանակ առաջանում են կրթության շարունակության, անձնական ազատության, ինքնուրույն որոշում կայացնելու և երեխայի կամ դեռահասի պաշտպանության հարցերը։ Աղջկա կյանքը չի կարող որոշվել այն տրամաբանությամբ, որ «այդպես ընդունված է եղել» կամ «նախկինում էլ այդպես են արել»։

Այսօր Հայաստանում նման երևույթը ակնհայտորեն չի կարող դիտարկվել որպես հասարակության կողմից ընդունված կամ ընկալելի մեխանիզմ։ «Փախցնելը» կարող է լինել հին բառ, հին պատմություն կամ ժողովրդական հիշողության մաս։ Բայց երբ դրա հիմքում մարդու կամքի անտեսումն է, այն այլևս պարզապես ավանդույթի մասին պատմություն չէ։ Դա բռնության մասին պատմություն է։ Իսկ ավանդույթը չի կարող լինել բռնության արդարացում։

Շողեր Ղլիջյան