ԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճից
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ այդ պաշտոնում առաջադրված թեկնածու Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը փորձեց արձագանքել նրան, սակայն խոսքն ընդհատվեց, քանի որ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիր պատգամավորները զուգահեռ խոսում էին։
Վահագն Ալեքսանյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին նախազգուշացում հայտարարեց, որին տեղից արձագանքեց նույն խմբակցությւան մեկ այլ պատգամավոր՝ Դավիթ Ղազինյանը՝ հայտարարելով, որ ինքն էլ Վահագն Ալեքսանյանին նախազգուշացում է հայտարարում։ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց, որ պատգամավորը չի կարող իրեն նախազգուշացում հայտարարել, և մեկ այլ նախազգուշացում հայտարարեց Դավիթ Ղազինյանին։
Քննարկումը, սակայն, չդադարեց։ Դրանից հետո Վահագն Ալեքսանյանը Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառեց կարգապահական տույժ՝ մեկ նիստում խոսափողով հանդես գալու իրավունքից զրկելու ձևով։ Ղազինյանն առարկեց որոշման դեմ։ Վահագն Ալեքսանյանը պահանջեց պահպանել կարգուկանոնը և Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառեց կարգապահական պատասխանատվության միջոց՝ նրան հեռացնելով մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից և զրկելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։
ԱԺ փոխնախագահը մի քանի անգամ պահանջեց Դավիթ Ղազինյանին լքել դահլիճը, այնուհետև անվտանգության աշխատակիցներին խնդրեց մոտենալ և պատգամավորին դուրս հրավիրել։ Դավիթ Ղազինյանը ինքնակամ դուրս եկավ դահլիճից, որից հետո դահլիճը լքեցին նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
Վահագն Ալեքսանյանը հանդես եկավ ելույթով և պարզաբանեց տեղի ունեցածը: Նա հիշեցրեց, որ նիստը վարելու ժամանակ կարգապահություն է սահմանում՝ առանց խտրականության:
««ԱԺ կանոնակարգ» օրենքը նիստը նախագահողին տալիս է լիազորություններ, և այդ լիազորությունները կիրառելի են, ուղղված չեն որևէ մեկին նսեմացնելուն և որևէ մեկին վիրավորելուն: Երբ պատգամավորի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում և ասվում է՝ լռե՛ք, հարգելի՛ պարոն էսինչյան, և հարգելի պատգամավորը ասում է՝ չե՛մ լռի, ես էլ ձեզ եմ նախազգուշացում հայտարարում, դրան հաջորդում է հաջորդ կարգապահական տույժը, դրան էլ հաջորդում է հաջորդը՝ դահլիճից հեռացում, ու երբ պատգամավորն ասում է՝ երբ ուզեմ, այդ ժամանակ դուրս կգամ, այդ ժամանակ նիստը նախագահողն ասում է՝ չէ՛, պետք է ցույց տամ, որ այդպես չէ:
Երբ նիստը նախագահողն ասում է՝ լքե՛ք դահլիճը, դուք լքելու եք դահլիճը, հակառակ պարագայում ուրիշ արտահայտություններ մի՛ արեք»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով դահլիճը լքած ընդդիմադիր պատգամավորներին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը