Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին Մարինո Պուշիչը հայտարարել է, որ ակումբի նոր տրանսֆերը կօգնի մարզչական շտաբին բարելավել թիմի խաղաոճը Քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունը Ժոաու Կանսելուն և Ռոդրին արդեն Կատալոնիայում են ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Գվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել է Փաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացները Նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանինՄարինո Պուշիչը հայտարարել է, որ ակումբի նոր տրանսֆերը կօգնի մարզչական շտաբին բարելավել թիմի խաղաոճըՔննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունըԺոաու Կանսելուն և Ռոդրին արդեն Կատալոնիայում ենՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԳվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել էՓաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացներըՆորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊԲարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ ԵվդոկիմովըԹուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունըՀայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղըՀրշեջ-փրկարարները կանխել են Օձուն բնակավայրում բռնկված հրդեհի տարածումը․ տուժածներ չկանԻնչպիսին է համացանցի ազդեցությունը երեխաների վրա տարբեր տարիքային փուլերում Նաիր Տիկնիզյանը պաշտոնապես «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ էԸնթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարՀայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններումԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքըԻսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու ոտնձգություններին համապատասխան՝ հասցնել ավելի ծանր պարտությունՖԻՖԱ-ն հեռացրել է կազմակերպության գլխավոր օպերացիոն տնօրենինԹրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. ՔուշներՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ճապոնիայի դեսպանին«ԱՄԱՌ» ռեստորանի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել էՊետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցումԻրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենաՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերըՆորածնին անօգնական թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո ՑուցուլյանՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՆավթի գինը հասել է վերջին շաբաթների առավելագույնինԿիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում ենՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբիցԶբոսաշրջության ոլորտում նոր կարգավորումներ․ գործունեություն իրականացնողները կգրանցվեն միասնական տվյալների շտեմարանումԵրևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմովԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատմանՄոսկվայի և մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբԹաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետԱնիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվԼոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն ՄկրտչյանԱրարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՓրկարար ծառայությունը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանըՓրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին․ տուժածները հոսպիտալացվել ենԹրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնինԴատաքննությունը կարող է սպառնալ Meta ընկերության ապագային
Հայաստան

Նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:
 
«Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ երեխայի պաշտպանության, բժշկական օգնության և աջակցության ապահովման ուղղությամբ։
 
Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարում վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական մեդիայի հարթակներով երեխայի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում։ Հետագայում այլ հրապարակմամբ հանրայնացվել է նաև երեխային տրված անունը, որի արդյունքում հանրությանը հասանելի են դարձել երեխային նույնականացնելու հնարավորություն տվող լրացուցիչ տվյալներ։
 
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հատկապես նման խոցելի իրավիճակում գտնվող երեխայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տարածման յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի երեխայի լավագույն շահի տեսանկյունից, իսկ հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահը պետք է ունենա առաջնահերթություն։
 
Պաշտպանը կարևոր է համարում նաև, որ երեխայի լուսանկարների և նրան նույնականացնող այլ տվյալների հրապարակման կամ տարածման դեպքում ապահովվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ այդ գործընթացում գնահատելով ոչ միայն տեղեկատվության հրապարակման հանրային նշանակությունը, այլև դրա հնարավոր ազդեցությունը երեխայի հետագա կյանքի վրա: Այս հանգամանքն անհրաժեշտ է` նկատի ունենալով, որ նշված բոլոր տվյալները հնարավորություն են տալու ապագայում նույնականացնելու անձին և նրա խոցելի վիճակը։
 
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի վերաբերյալ տեղեկատվության տարածման հնարավոր հետևանքները պետք է դիտարկվեն ոչ միայն տվյալ պահին, այլև երեխայի հետագա կյանքի համատեքստում։
 
Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է երեխայի վերաբերյալ տեղեկատվություն տարածող բոլոր անձանց ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և զգայունություն՝ զերծ մնալով երեխայի լուսանկարների, տեսանյութերի, անվան և նրան նույնականացնող այլ տվյալների անհարկի հրապարակումից և հետագա տարածումից։
 
Ընդ որում, նշվածի առնչությամբ ՄԻՊ հաստատությունը համագործակցում է նաև Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այն, որ համանման դիրքորոշում ունի նաև Գործակալությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
 
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել օրեր առաջ Երևանում առանց ծնողական խնամքի հայտնաբերված նորածին երեխայի վերաբերյալ տարբեր հարթակներում տարածվող տեղեկատվության վերաբերյալ:
 
«Գործակալությունը բարձր է գնահատում երեխային անհրաժեշտ բուժօգնություն և խնամք տրամադրող մասնագետների ու իրավասու մարմինների աշխատանքը։ Միաժամանակ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ դեպքի վերաբերյալ մի շարք հրապարակումներում տարածվել են երեխայի լուսանկարներն ու տեսանյութերը՝ առանց նրա դեմքն անճանաչելի դարձնելու, իսկ հետագայում հրապարակվել են նաև երեխային նույնականացնելու հնարավորություն տվող այլ տեղեկություններ։
 
Նորածնի հայտնաբերման պատմությունը հասկանալիորեն առաջացրել է հանրային մեծ հետաքրքրություն, իսկ դեպքի վերաբերյալ հանրությանը տեղեկացնելն ունի իրավաչափ նպատակ։ Սակայն հանրային հետաքրքրությունը և դեպքի լուսաբանման անհրաժեշտությունն ինքնին չեն վերացնում անձնական տվյալների պաշտպանության պահանջները։
 
Երեխայի լուսանկարը կամ տեսապատկերը անձնական տվյալ է, իսկ երեխայի վերաբերյալ տվյալներ մշակելիս անհրաժեշտ է ցուցաբերել առանձնահատուկ զգուշություն՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով և անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքով։ Յուրաքանչյուր հրապարակող պետք է գնահատի՝ ինչ տվյալների հրապարակումն է իրականում անհրաժեշտ, ինչ ծավալով և որքան ժամանակով, և արդյոք նույն նպատակին հնարավոր չէ հասնել երեխայի իրավունքներին ավելի քիչ միջամտող եղանակով։
 
Գործակալությունը գտնում է, որ տվյալ դեպքում դեպքի էության, երեխայի վիճակի և նրա նկատմամբ իրականացվող խնամքի մասին հանրությանը հնարավոր է տեղեկացնել նաև առանց երեխայի դեմքը բաց ցուցադրելու կամ նրան նույնականացնելու հնարավորություն տվող այլ տվյալներ հրապարակելու։
 
Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրում լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում գործող էջերի և այլ անձանց կողմից երեխայի անձնական տվյալների հետագա տարածման վրա։
 
Երեխայի լուսանկարի, տեսանյութի կամ այլ անձնական տվյալի՝ պետական մարմնի, բուժհաստատության, լրատվամիջոցի կամ այլ աղբյուրի կողմից արդեն հրապարակված լինելը չի նշանակում, որ այն կարող է ազատ և անսահմանափակ կերպով վերարտադրվել և տարածվել։ Յուրաքանչյուր հետագա հրապարակում անձնական տվյալների մշակման առանձին գործողություն է, և սկզբնաղբյուրում տվյալն արդեն հրապարակված լինելը հետագա տարածողին չի ազատում դրա անհրաժեշտությունն ու համաչափությունն ինքնուրույն գնահատելուց։
 
Նույն զգուշավորությունն անհրաժեշտ է երեխայի ծնողների, ծագման և ընտանեկան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ որոնելիս և հրապարակելիս։ Նման լրացուցիչ տվյալները կարող են հետագայում նպաստել երեխայի նույնականացմանը և առնչվել նրա մասնավոր ու ընտանեկան կյանքի, իսկ համապատասխան դեպքում՝ նաև որդեգրման գաղտնիության պահպանմանը։
 
Պետք է նաև նկատի ունենալ, որ թվային միջավայրում հրապարակված տեղեկությունները կարող են պահպանվել և վերարտադրվել տարիներ շարունակ։ Երեխայի ներկայիս խոցելի իրավիճակը չպետք է ստեղծի մշտապես հասանելի թվային հետք, որի միջոցով տարիներ անց հնարավոր կլինի նույնականացնել նրան և կապել կյանքի առաջին օրերի խիստ անձնական հանգամանքների հետ։
 
Ուստի Գործակալությունը հորդորում է լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերում գործող էջերին և այլ անձանց ձեռնպահ մնալ երեխայի դեմքը բաց ցուցադրող լուսանկարների ու տեսանյութերի և այլ անհարկի նույնականացնող տվյալների հետագա տարածումից։ Արդեն հրապարակված նյութերի դեպքում հորդորում ենք անճանաչելի դարձնել երեխայի դեմքը և հեռացնել այն տվյալները, որոնց հրապարակումն անհրաժեշտ չէ հանրությանը դեպքի մասին տեղեկացնելու համար։
 
Երեխայի լավագույն շահը պետք է առաջնային լինի նրա անձնական տվյալների ինչպես սկզբնական հրապարակման, այնպես էլ յուրաքանչյուր հետագա տարածման ժամանակ։
 
Նշված հարցի առնչությամբ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը համագործակցում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ և ողջունում է Պաշտպանի կողմից արտահայտված համանման դիրքորոշումը՝ երեխայի լավագույն շահի և նրա անձնական տվյալների պաշտպանության առաջնահերթության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել էր մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն, նշանակվել էին համապատասխան հետազոտություններ և բուժում։ Բժիշկներին հաջողվել էր կայունացնել երեխայի վիճակը: