Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից

Որտե՞ղ է ավարտվում «թշնամու լեզվի» մասին կարծրատիպը և սկսվում մասնագիտական անհրաժեշտությունը

Հայաստանում ադրբեջաներեն սովորելու որոշումը շատերի համար շարունակում է ընկալվել ոչ թե որպես մասնագիտական ընտրություն, այլ որպես հակասություն։ Մինչդեռ այդ լեզուն սովորում են համալսարանում կամ ինքնուրույն, իսկ դրա իմացությունը պահանջված է նաև պետական ու անվտանգային ոլորտներում։ Որտե՞ղ է ավարտվում, այսպես ասած, «թշնամու լեզվի» մասին կարծրատիպը, և սկսվում մասնագիտական անհրաժեշտությունը։

Հայաստանում ադրբեջաներեն սովորելը երբեմն դեռ բացատրություն պահանջող որոշում է։ Երեք տասնամյակի հակամարտությունը լեզվին էլ է քաղաքական իմաստ տվել։ Բայց լեզուն սովորելու մոտիվացիան կարող է բոլորովին այլ լինել․ Ադրբեջանը Հայաստանի հարևանն է, իսկ հարևանին չհասկանալը երբեմն կարող է ավելի վտանգավոր լինել, քան նրա լեզուն իմանալը։ ԵՊՀ-ում «Ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը գործում է 2023-ից։ Բաժնի առաջին ուսանողներից Անի Կիրակոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պատմում է․

«Շատերին թվում է, որ եթե դու սովորում ես, այսպես ասած, «թշնամու լեզուն», դա միայն պետք է հօգուտ իրենց օգտագործես, այլ ոչ թե հակառակը՝ հօգուտ քո հայրենիքի։ Այս առումով դեռ շատ աշխատելու տեղ կա»։

Ադրբեջաներենի իմացությունը, սակայն, կարող է նաև մասնագիտական հեռանկար ստեղծել։ Անիի խոսքով՝ արդեն որոշ ուսանողներ լեզվական գիտելիքն օգտագործում են զինծառայության ընթացքում։

«Կան տղաներ, որ այս պահին նաև ծառայության մեջ են, ծառայում են ոչ թե սովորական, այլ հատուկ ստորաբաժանումներում՝ հենց այդ մասնագիտությամբ»։

Ադրբեջաներեն սովորողների թիվը, սակայն, արևելագիտության մյուս բաժինների համեմատ փոքր է։ Սա «Ռադիոլուր»–ի զրուցակիցները վերագրում են նաև մասնագիտական գրականության պակասին։ Չկա ադրբեջաներեն-հայերեն և հայերեն-ադրբեջաներեն ամբողջական բառարան, սահմանափակ է դասագրքերի ընտրությունը։ Ուսանողները առավելապես օգտվում են ռուսերենով՝ միջնորդ բառարաններից, առցանց աղբյուրներից։ Այդ բացը լրացնել փորձել է իրավագետ Հովիկ Եղիազարյանը, որը տարիներ շարունակ աշխատել է թարգմանիչ, ապա դասավանդել լեզուն։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Եղիազարյանը նկատում է՝ տարիների փորձը ցույց է տվել, որ ադրբեջաներեն սովորել ցանկացողների համար համալսարանից դուրս կրթական հնարավորությունները սահմանափակ են, ինքնուրույն սովորելու նյութերը՝ սակավ։ Հենց այս բացը լրացնելու նպատակով էլ մշակել է ադրբեջաներենի ինքնուսույցներ․

«Հիմա նույնիսկ անվճար՝ բաց, adrbejaneren.com կայքում տեղադրվել է, որպեսզի ամեն անձ, որ կհետաքրքրվի, կարողանա մտնել։ Եվ ասեմ՝ բավական մատչելի ներկայացված է ամեն բան։ Ամեն բան այստեղ կա լեզուն սովորելու համար, և նույնիսկ լեզվի մակարդակը բարձրացնելու համար հատուկ թեստեր կան այն մարդկանց համար, որ արդեն գիտեն լեզուն։ Որովհետև մարդիկ կան, որ սովորել են, գիտեն՝ այլ լեզուներով աղբյուրներից, այսինքն՝ ռուսերեն աղբյուրներից օգտվել են, սովորել են ինչ-որ չափով, հիմա ավելի հասանելի եմ դարձրել ես այս ամեն ինչը, իրենք կարող են մտնել և բարելավել իրենց գիտելիքները այս լեզվի մեջ»։

Այլընտրանքային ուսուցման ձեռնարկները կազմված են այնպես, որ ադրբեջաներեն սովորելը հնարավոր լինի զրոյից։ Դրանք ներառում են այբուբենն ու արտասանության առանձնահատկությունները, քերականություն, բառապաշար ու տեքստեր, իսկ լեզվի իմացությունը զարգացնելու համար նախատեսված են լրացուցիչ նյութեր ու թեստեր։

«Դուք եթե որպես ուսումնառու ուղղակի վերցնեք և այս դասագրքերը ուսումնասիրեք, այո՛, կարող եք հասնել ադրբեջաներենի միջին մակարդակի»։

Ադրբեջանագետների պատրաստումը Հայաստանում խրախուսվում է պետական մակարդակով և ֆինանսավորմամբ։ 2025-26 ուստարվա համար ԵՊՀ ադրբեջանագիտության մագիստրոսական ծրագրում նախատեսվել է չորս անվճար տեղ։ Իսկ ԵՊՀ պաշտոնական ծրագրում մասնագիտության հնարավոր կիրառության ոլորտների շարքում են ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԱԾ-ն, գիտական ու վերլուծական կառույցները և մասնավոր հատվածը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ արձագանքել էր հայաստանյան որոշ դպրոցներում ադրբեջաներենի ուսուցման վերաբերյալ իրարամերժ մեկնաբանություններին՝ շեշտելով՝ դպրոցներում թուրքերենի, վրացերենի, պարսկերենի և ադրբեջաներենի ուսուցումը շարունակելու են ընդլայնել, բայց կա նաև կադրերի խնդիր․

«2021 թվականին կառավարության ծրագիր ընդունվեց, այդ կետը գրված էր։ Մենք դրանից հետո աշխատանք տարանք, դպրոցների շրջանում մեծ հետազոտություն իրականացրինք, 400 դպրոց ցանկություն էր հայտնել, որ որևէ տարածաշրջանային լեզու կուզենա ուսուցանել։ Ընդ որում, նրանց մեծ մասն ընտրել էր թուրքերեն»։

Անդրեասյանի խոսքով՝ այս պահին տարածաշրջանային լեզուներ ուսուցանվում են մոտ երեք տասնյակ դպրոցում․

«Վրացերենով ու ադրբեջաներենով ունենք 3 դպրոց, և ես միայն պետք է խրախուսեմ, որպեսզի մեր ավելի շատ դպրոցներ տարածաշրջանային լեզուներ ուսուցանեն։ Որովհետև մենք ապրում ենք այս տարածաշրջանում, լեզուների ուսուցանումը նաև միջոց է ճանաչել մեր տարածաշրջանը»։

Հայաստանում ադրբեջաներեն լուրեր հաղորդող ԶԼՄ-ներն էլ վերջին շրջանում փոքր-ինչ ավելացել են։ Այս առումով տասնամյակների փորձ ունի Հանրային ռադիոն, որի լրատվությունը բազմաթիվ երկրների ու Հայաստանում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունների լեզուներով է։ Ադրբեջաներեն լուրեր Հանրային ռադիոն հաղորդում է 1935-ից սկսած։ Ռադիոյի արխիվներն ու ձեռագիր փաստաթղթերն էլ են շատ ուշագրավ։

armradio.am