Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ շարունակվում են «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ծննդատան կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 49 միլիոն 822 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ 2026 թվականին ծրագրի իրականացման համար հատկացվել է 605 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվում է նաև Ախուրյան համայնքի «Հացիկի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի նոր շենքը։ Ծրագրի արժեքը 200 միլիոն 407 հազար դրամ է։ Ամբուլատորիայի շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2026 թվականին։ Նույն թվականին ծրագրի իրականացման համար հատկացվել է 115 միլիոն 200 հազար դրամ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։
Շարունակվում են նաև Գյումրու թիվ 11 դպրոցի շենքի և մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի արժեքը կազմում է 834 միլիոն 98 հազար դրամ։ Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի միջնակարգ դպրոցում։ Ծրագրի արժեքը 168 միլիոն 889 հազար դրամ է։ Միաժամանակ ավարտվել են Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի և Ախուրյան համայնքի Ախուրիկի ամբուլատորիաների շենքերի կառուցման աշխատանքները։
2026 թվականին նախատեսվում է մեկնարկել նաև Նահապետավանի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը