Գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում են
Գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում են։ Միայն Կաբարդինո-Բալկարիայում 2025 թվականին Բաշիլ սառցադաշտը նահանջել է 40 մետրով, իսկ Շխելդան՝ 22 մետրով։ Ադիգեայում՝ Ֆիշտ լեռան վրա, երբեմնի սառցադաշտերից գրեթե ոչինչ չի մնացել։
«Գիտնականների խոսքով՝ սառցադաշտերի մակերեսի կրճատմանը զուգընթաց փոխվում է նաև դրանց դերը գետային հոսքի ձևավորման գործում։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը Կովկասի սառցապատ տարածքը կարող է կրճատվել 30-45%-ով։ Դա կարող է հանգեցնել Մալկա, Բաքսան, Չերեկ և այլ գետերի հոսքերի զգալի նվազմանը։
Սառցադաշտաբաններ Տաիսիա Կիսելյովան և Անդրեյ Աբրամովը նաև հայտնում են, որ Էլբրուսի վրա գտնվող Խոտյուտաու սարահարթում սառցադաշտերի ակտիվ հալման հետևանքով հսկայական փոսեր են առաջացել։ Սառույցի տակ հալոցքային ջրերի հոսքուղիներ են ձևավորվում։ Երբ ջրի հոսքը չափազանց հզոր է դառնում, այն ընդլայնում է ստորգետնյա խոռոչները, ինչի հետևանքով վերևում գտնվող սառցե մակերևույթը փլուզվում է։
Առաջին նման փոսը սառցադաշտաբան Տաիսիա Կիսելյովան հայտնաբերել է միայն 2022 թվականին, սակայն ընդամենը մի քանի տարի անց դրա հարևանությամբ ևս երկուսն են առաջացել։
Մասնագետների գնահատմամբ՝ արդեն 2026 թվականին մնացած երկու փոսերը կարող են ամբողջությամբ փլուզվել մինչև հիմքը։ Այս գործընթացը կարող է նպաստել սառցադաշտերի հալման արագացմանը և մեծացնել վտանգավոր բնական երևույթների՝ սելավների, փլուզումների ու քարաթափումների հավանականությունը»,- գրել է Ազիզյանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը