Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական օրակարգը տեղափոխվում է համայնքներ։ Այս աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են սպասվում 46 համայնքում։ ԿԸՀ-ն քվեարկության համար սահմանել է երեք հնարավոր օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։ Ընտրությունների աշխարհագրությունն ընդգրկում է մարզկենտրոնների զգալի մասը՝ Վանաձոր, Հրազդան, Կապան, Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Եղեգնաձոր և Իջևան, ինչպես նաև մի շարք խոշորացված համայնքներ՝ այդ թվում Ստեփանավան, Սպիտակ, Ախուրյան, Արթիկ, Գորիս, Մեղրի, Ջերմուկ, Դիլիջան և Նոյեմբերյան։

Այս աշնանն ընտրությունների իրենց հերթին սպասող համայնքների ցանկից քաղաքական առումով առանձնանում է հատկապես Վանաձորը։ 2021-ի ՏԻՄ ընտրություններում այստեղ ամենաշատ ձայնը ստացել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ 12.8 հազար քվե կամ 38.7 տոկոս, ՔՊ-ն ստացել էր ավելի քան 8000 քվե կամ 25 տոկոս։ Ասլանյանի դաշինքը ստացել էր 15 մանդատ, ՔՊ-ն՝ 9։ Բայց հաղթանակը չէր վերածվել կայուն կառավարման մեծամասնության։

Հետընտրական զարգացումները Վանաձորում վերածվեցին երկարատև կառավարման ճգնաժամի։ Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո ավագանու ձևավորումը և համայնքի ղեկավարի ընտրությունը մտան իրավական ու քաղաքական վեճերի փուլ։ «Լուսավոր Հայաստան»-ը վիճարկում էր ընտրությունների արդյունքները, իսկ դատարանի որոշմամբ որոշ ժամանակ ավագանին չէր կարող համայնքի ղեկավար ընտրել։
 
«Նիստը չկայացավ, որովհետև Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան հայցադիմում է մուտք եղել Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից, և դատարանի կողմից վարույթ է ընդունվել, և դատարանը մեզ պարտավորեցրել է այսօր նիստ չգումարել»։

Այս տարի Վանաձորի ընտրությանը մեկ այլ կարևոր հանգամանք էլ է ավելանում․ կառավարությունը քննարկում է Վանաձոր և Փամբակ համայնքների միավորումը։ Նախագծով նոր խոշորացված Վանաձորը պետք է ներառի 22 բնակավայր։ Ստեփանավանում պատկերն այլ է։ 2021-ին այստեղ ՔՊ-ն ստացել էր 4004 քվե, ԲՀԿ-ն՝ 705, ՀԱԿ-ը՝ 218։ Ընտրողների մասնակցությունը կազմել էր ընդամենը 5107 մարդ՝ 13 հազար 343 ընտրողից։

Այս անգամ Ստեփանավանը ընտրական հետաքրքրության կենտրոնում է նաև այն պատճառով, որ նախատեսվող վարչատարածքային փոփոխությամբ Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները պետք է միավորվեն մեկ համայնքում՝ ներառելով 20 բնակավայր։ Այսպիսով, ընտրությունը լինելու է ոչ միայն քաղաքի, այլև նոր խոշորացված համայնքի քաղաքական ղեկավարության համար։  Նիկոլ Փաշինյան.

«Հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք մի բան, որ մենք չունենք գեթ 1 դեպք, երբ որ համայնք խոշորացված լինենք, հետո ասենք՝ վայ, էս ինչի՞ սենց արեցինք, պետք է չանել սա։ Ընդհակառակը, մենք առանց բացառության բոլոր դեպքերում տեսնում ենք շատ կոնկրե՛տ ազդեցություն համայնքի և բնակավայրերի կյանքի սոցիալ տնտեսական իրավիճակի վրա։ Ուրիշ բան, որ չվերցնենք, խոշորացված համայնքների սուվերեն կարողությունները էականորեն և անգամներով մեծանում է, և սա շատ կարևոր արձանագրում է։ Իհարկե, նաև էստեղ քիչ առաջ ասվածի տրամաբանությամբ մենք պետք է համայնքային իշխանությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնող մեխանիզմներ մշակենք»։

Շիրակի դեպքում իրավիճակն ավելի առանձնահատուկ է։ Գյումրին այս հերթական ընտրությունների ցանկում չկա, բայց քաղաքն արդեն երկրորդ անգամ կարճ ժամանակում դարձել է ՏԻՄ կառավարման արդյունավետության մասին քաղաքական բանավեճի կենտրոն։ 2025-ի արտահերթ ընտրություններում ՔՊ-ն ստացել էր ամենաշատ՝ 17 հազար քվե և 14 մանդատ, սակայն ընդդիմադիր ուժերը միասին ստացել էին 19 մանդատ և ձևավորել քաղաքային իշխանություն։ Վարդան Ղուկասյանը ընտրվեց համայնքի ղեկավար, սակայն ամիսներ անց կալանավորվեց կաշառքի գործով, իսկ հետագայում նրա նկատմամբ նաև այլ քրեական վարույթների մասին հաղորդումներ եղան։ Քաղաքապետի բացակայությունն ու ավագանու աշխատանքի շուրջ առաջացած խնդիրները փաստացի բարդացրին քաղաքի կառավարումը։ Խնդիրը հասավ նրան, որ ավագանու նիստերից մեկը քվորումի բացակայության պատճառով չկայացավ․ ՔՊ-ն չէր մասնակցում նիստին, իսկ ընդդիմադիր խմբակցությունների ներսում ևս բացակայում էին կալանավորված անդամներ։

«Անհրաժեշտ էր 18 անդամ, ներկա են 16։ Այս պահին քվորում չկա»։ 

Իսկ արդեն այս հունիսին վարչապետ  Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը պատշաճ չի կատարում իր գործառույթները, և որ արտահերթ ընտրությունների հարցը քննարկվում է։ Ընդդիմադիր ավագանին, հակառակը, պնդում է՝ կառավարման ճգնաժամ չկա։ Նիկոլ Փաշինյան.

«Եթե անհրաժեշտ  է, իհարկե, ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրիում պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ»։

Այս հակասությունը Գյումրիի օրինակով ցույց է տալիս ՏԻՄ ընտրությունների հիմնական քաղաքական խնդիրը․ ընտրություններում ստացած ձայները դեռ ինքնաբերաբար չեն նշանակում արդյունավետ կառավարում։ Եվ հենց այս ֆոնին է ուշագրավ վերջին շրջանում շրջանառվող տեղեկությունը, թե փոխվելու է մարզպետերի ինստիտուտը, նրանց լիազորությունների շրջանակը կարող է նեղացվել, իսկ մարզպետարանների կառուցվածքն ու մարզերի կառավարման տրամաբանությունը՝ վերանայվել։

«Ռադիոլուրի» հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մարզպետերի ինստիտուտի հնարավոր փոփոխության մասին խոսակցություններին, ասել է, որ չգիտի՝ այդ խոսակցությունները որտեղից են առաջացել։

«Մարզպետների մասով. ես, ճիշտն ասած էլի եմ լսել, որ այդպիսի բան քննարկում է, բայց որտեղ է քննարկվում, ես, ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում»։   

Իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ռադիոլուրին»  ի պատասխան՝ հարցը դիտարկել էր ոչ թե պարզապես մարզպետերի թվի կրճատման, այլ կառավարման համակարգի վերափոխման համատեքստում։

«Ես չեմ  կարող ասել՝ մարզպետների լիազորությունների վերաբերյալ քննարկումներ կլինեն կամ որոշումներ կլինեն, թե՞ չէ, բայց փաստ է, որ համայնքի խոշորացումը ինքնին կրճատում է որոշումներ կայացնողների թիվը՝ տվյալ համայնքում  և հետևաբար՝ մարզում։ Եվ այո, նրանց լիազորությունները ինչ-որ առումով մոտենում են իրար։ Չեմ կարծում, որ մենք կարող ենք խոսել ամբողջովին էդ ինստիտուտից հրաժարվելու մասին, որովհետև ամեն դեպքում իրենք կառավարության ներկայացուցիչն են տվյալ մարզում և պետք է ուղիղ կառավարության քաղաքականությունը տեղում իմպլեմենտացնեն և վերահսկեն կառավարության ծրագրերի իրականացումը»։

Նախօրեին բոլոր մարզպետները վերանշանակվեցին։ Թափուր է դեռ Կոտայքի մարզպետի պաշտոնը, քանի որ մարզպետը գնացել է խորհրդարան՝ որպես պատգամավոր։

Աշնանը սպասվող ընտրությունները կարող են բուռն մրցապայքարում անցնել։ Ընդդիմությունն ու իշխանությունը տարբեր առիթներով խոսել են իրենց ակնկալիքների ու անելիքների մասին։  ՏԻՄ ընտրությունների այս փուլը, փաստորեն, կարող է դառնալ առաջին մեծ փորձությունը՝ հասկանալու՝ խորհրդարանական հաղթանակից հետո որքան է փոխվել քաղաքական քարտեզը մարզերում։